14:48 27.07.2025
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին:
«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Դադարը ուժի մեջ կլինի ամեն օր մինչև հետագա ծանուցում այն տարածքներում, որտեղ IDF-ն գործողություններ չի իրականացնում՝ ալ-Մավասի, Դեյր ալ-Բալահ և Ղազա քաղաք», – հավելել է մամուլի ծառայությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ «ժամը 06:00-ից մինչև 23:00-ն կլինեն նշանակված անվտանգ երթուղիներ՝ Գազայի հատվածով բնակչությանը սնունդ և դեղորայք մատակարարող և բաշխող ՄԱԿ-ի և մարդասիրական ավտոշարասյուների անվտանգ անցումն ապահովելու համար»։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը նշել է, որ այս որոշումները «համաձայնեցվել են ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ»։
16:28 27.07.2025
Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ինԹաիլանդի և Կամբոջայի առաջնորդներ Ֆումտհամ Վեչայաչայը և Խուն Մանեթը երկուշաբթի օրը (խմբ. հուլիսի 28-ին) բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում՝ հուլիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից հետո, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։ «Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու և՛ Թաիլանդի, և՛ Կամբոջայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք համաձայն են, որ ոչ մի այլ […] ...
16:09 27.07.2025
Իտալիայի չեմպիոնը նոր դարպասապահ կունենա«Նապոլին» ձեռք կբերի «Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչին: Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալիայի չեմպիոնը սերբ դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար 4 տարվա ընթացքում կվճարի 21 միլիոն եվրո։ Գործարքում կներառվի նաև «Նապոլիի» հարձակվող Սիրիլ Նգոնգը, որը վարձավճարով կտեղափոխվի «Տորինո»։ 28-ամյա Միլինկովիչ-Սավիչը «Տորինո» է տեղափոխվել 2017թ. հուլիսին, 158 խաղից […] ...
15:59 27.07.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի բնակիչներինԻսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ մարդասիրական օգնության յոթ կոնտեյներ են օդից իջեցրել Գազայի հատվածի բնակիչներին։ «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան, Իսրայելի պաշտպանության ուժերը մարդասիրական օգնության օդից իջեցում են իրականացրել՝ որպես մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված ապահովելու և հեշտացնելու իրենց շարունակական ջանքերի մաս», – ասվում է հայտարարության մեջ։ «Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված մատակարարումը բաղկացած էր […] ...
15:47 27.07.2025
Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչեւ մեր արմատների ամենախորքերը։ Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր […] ...
15:40 27.07.2025
Ռուբիո. Թրամփը դեռևս ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հետաքրքրված լինել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ և ցանկանում է տեսնել դրա ավարտի ուղղությամբ կոնկրետ քայլեր, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա նրա (Թրամփի) պատերազմը չէ, բայց նա ցանկանում է, որ այն ավարտվի», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա: Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը հիասթափված է, որ (Ռուսաստանի առաջնորդ) Վլադիմիր […] ...
15:28 27.07.2025
«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...