Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի ճարտարապետական արժեք պատշգամբի վերականգնման նախագիծը պատրաստ է․ ծրագիրը կմեկնարկի 2022-ին  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի ճարտարապետական արժեք պատշգամբի վերականգնման նախագիծը պատրաստ է․ ծրագիրը կմեկնարկի 2022-ին 

19:45 24.11.2021

Շիրակի մարզի  դպրոցաշինական մի քանի ծրագրեր տեղափոխվում են հաջորդ տարի։ Հիմնանորոգման, ամրացման կամ վերանորոգման կարիք ունեցող մարզի դպրոցների նախագծային փաստաթղթերը պատրաստ են, դրանք ներառված են պետական տարբեր ծրագրերում։ Պատրաստ է նաև Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և սպորտդահլիճի վերանորոգման նախագիծ-նախահաշիվը, բայց շինաշխատանքները չեն սկսվի այս տարի։

Սլաբոդկա թաղամասի պատմական այս շինությունը ալեքպոլցի մեծահարուստ Գառգալոյանների  շքեղ առանձնատունն է եղել՝ կառուցման տարեթիվը 1916։ Պահպանված  լուսանկարներից մեկում շինարարության ընթացքն է պատկերված։

Խորհրդային շրջանում տունը պետական սեփականություն է դառնում և վերածվում մանկական հիվանդանոցի: Ապա այստեղ է տեղակայվում  Ամերկոմի որբանոցը, որտեղ միաժամանակ կրթություն են ստանում Արևմտյան Հայաստանից գաղթած երեխաները։

Առանձնատունը կառուցված է տիպիկ իտալական ճարտարապետության ոճով: Սև տուֆով շարված պատերին առանձնակի շքեղություն են հաղորդում  խորաքանդակներն ու  նախշազարդ սյուները, որոնք ամբողջանում են ինքնատիպ փայտե դռների ու պատուհանների համադրությամբ:

 

Իսկ ալեքպոլյան առանձնատներն  իրարից տարբերվում են  շենքի ճակատային  հատվածներում  պատկերված զարդաքանդակներով ու  տոհմերին բնորոշ խորհրդանիշներով:

Յուրօրինակ ճարտարապետությամբ կառույցը 1920-ականների վերջին հիմնանորոգվում ու ներքին վերափոխումներից հետո վերածվում է կրթական հաստատության՝ նախ որպես արական ութամյա, ապա՝ երկսեռ ութամյա դպրոցի, իսկ 1967թ․-ից այն դառնում է միջնակարգ դպրոց, 100-ամյա պատմության շենքը պատկանում է թիվ 1 ավագ դպրոցին։

 

Դպրոցի կարևոր մասն է կազմում  փայտե պատշգամբը, որն իր ճոխությամբ ու ճարտարապետական հորինվածքով նման է Ձիթողցյանների  տան և Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբներին: Մեկ դար իր արտաքին տեսքը պահպանած սիրուն պատշգամբը միայն թե հիմքից քայքայվել է, փայտե հատակն ու կառուցատարրերը  լուրջ վնասվել են։ Դպրոցի մասնաշենքերն իրար կապող միակ պատշգամբը անցուդարձի  համար խիստ վտանգավոր է:

«Պատշգամբը գտնվում է խիստ անմխիթար վիճակում, հիմա կսկսվի արդեն ձյունը, տախտակները, որոնք ֆիզիկապես մաշված են, ծանրանում են, և առավել վտանգավոր է դառնում անցուդարձը։ Ոչ միայն պետք է մտածել շենքը պահպանելու մասին՝ որպես հուշարձան, այլ առաջին հերթին պիտի մտածել աշակերտների անվտանգության մասին»,- նշում է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը։

Փլուզումները  կանխել են ընդամենը ճոճվող ու խարխլված հատակի տակ հենասյուներ տեղադրելով, մասնակի վերանորոգումներ են կատարել փտած հատվածներում։ Դրանից ավելին անել չեն թույլատրել, «Կումայրի» արգելոցի  հատուկ պահպանության տակ գտնվող պատշգամբում  ինքնակամ  նորոգումներն արգելված են:

2019 թվականին սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներն ուսումնասիրություններ են արել։ Կա այդ  մասին եզրակացություն, ըստ որի՝ պատշգամբն ու դպրոցի մարզադահլիճը շահագործման համար վտանգավոր են համարվում:

Սեյսմիկ եզրակացության հիմքով էլ դպրոցի տնօրենը բազմաթիվ դիմումներ է ուղարկել  տարբեր գերատեսչությունների: Կառավարության որոշմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամը կազմել է պատշգամբի և մարզադպրոցի վերակառուցման ու ամրացման նախագիծ-նախահաշիվ։ Այդ նպատակին պետական միջոցներից հատկացվել է մեկ միլիոն դրամից ավելի գումար:

«Նախագիծը պատվիրել է կառավարությունը, գումարը հատկացվել էր միայն  նախագծային աշխատանքների համար և նախագծով  նախատեսվում էր՝ ըստ կառավարության որոշման, հիմնական  մասնաշենքի  փայտե  պատշգամբի  վերակառուցում, որն իրենից որոշակի գեղարվեստական արժեք է ներկայացնում,  պատմամշակութային հուշարձան է համարվում, ինչպես նաև կից առանձին կանգնած մարզադահլիճի մասնակի վերանորոգում, քանի որ մարզադահլիճում նույնպես վթարված հատվածներ կան։ Պատշգամբի դետալներն  ամբողջովին փոխարինվելու են՝ հատակը, ծածկը, առաստաղը, ճաղաշարերը՝ պահպանելով նախկին տեսքը, իր բոլոր  արժեքավոր զարդանախշերը»,- SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է Տարածքային  զարգացման հիմնադրամի ծրագրերի փորձաքննության և վերլուծության խմբի ղեկավար Ռուբեն Թերզյանը։

Տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատուն մեզ հետ զրույցում նաև հավելեց, որ  նախագծի հիման վրա  նախատեսվել է պատշգամբի և մարզադահլիճի հատակի նորոգման համար հատկացնել 43 միլիոն 570 հազար դրամ: Այդպիսի գրություն է ստացել նաև դպրոցի տնօրենը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որում, սակայն, աշխատանքների մեկնարկի ժամկետներ չեն նշվում։

Նախագծանախահաշվային աշխատանքները թեև կատարել է Տարածքային զարգացման հիմնադրամը, բայց հիմնադրամի պատասխանատու Ռուբեն Թերզյանը չի բացառում, որ վերականգնումն իրականացնի այլ կազմակերպություն։ Թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի  վերանորոգումներն, ըստ ամենայնի, կներառվեն արդեն հաջորդ տարվա դպրոցաշինական ծրագրերում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP