ՀՀ ԱԳ նախարարն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՀՀ ԱԳ նախարարն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը

15:10 24.11.2021

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի գործունեությունը մեծ ներդրում կունենա հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, հատկապես՝ էներգետիկայի, կրթության և գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով ընդգծվել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի դերակատարությունը:

Անդրադարձ է նաև կատարվել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ընդգծվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարևորությունը, որոնք միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվել են որպես ազատ և թափանցիկ:

Վիկտոր Ռիխտերը նշել է, որ Գերմանիան շարունակելու է նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարարը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել միջազգային հանրության պատշաճ ու հասցեական արձագանքի կարևորությունը՝ բացառելու իրավիճակի հետագա լարումն ու Ադրբեջանի կողմից նոր սադրիչ գործողությունները։

Զրուցակիցները կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը: Դեսպան Ռիխտերը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերին:

Ի թիվս հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

46-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս է հայտնաբերվել

18:38 01.08.2025

46-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել է կանեփի 230 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում` Արագյուղ բնակավայրում

18:30 01.08.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում` Արագյուղ բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 1-ին ժամը 16։40-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...

Հուլիս ամսին Շիրակի մարզում ծնվել է 199 երեխա

18:23 01.08.2025

Հուլիս ամսին Շիրակի մարզում ծնվել է 199 երեխա

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հուլիս ամսին ծնվել է 199 երեխա։ 108 տղա է լույս աշխարհ եկել, 91՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ...

Շիրակի մարզպետը ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին

18:16 01.08.2025

Շիրակի մարզպետը ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Առուշանյանը շնորհավորել են Սարիկ Մինասյանին պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար։ Շիրակի մարզպետը կարևորել է համակարգում արված […] ...

Անիի համայնքային ոստիկանները անասնագողության դեպքեր են բացահայտել

18:12 01.08.2025

Անիի համայնքային ոստիկանները անասնագողության դեպքեր են բացահայտել

Նախկինում կատարաված հանցագործությունների բացահայտումը ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Այդպիսի երկու դեպք բացահայտել են Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։ Ապրիլի 1-ին Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քարաբերդ գյուղի բնակիչը հայտնել էր, որ գոմից երեք ոչխար են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գոմի դուռը բացելու միջոցով գողացել են […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիների

18:06 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիների

Օգոստոսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու։ Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության […] ...

BACK_TO_TOP