Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջան

21:38 31.07.2025

Միացյալ Նահանգները և Չինաստանը գտնվում են ռազմավարական կայունության շրջանի շեմին, երկու երկրների միջև լիարժեք առևտրային բախումը վնասակար կլինի ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։

«Մենք մտնում ենք ռազմավարական կայունության շրջան։ Ի վերջո, մենք ունենք աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է որոշակի օգուտներ ստանալ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լիարժեք առևտրային հակամարտությունից, սակայն աշխարհը կտուժի դրանից։ Դա հսկայական ազդեցություն կունենա աշխարհի, ապա մեր տնտեսության և հատկապես Չինաստանի տնտեսության վրա», – ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ Չինաստանը և ԱՄՆ-ն ավարտել են առևտրային բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել հուլիսի 28-29-ը Ստոկհոլմում։ Միևնույն ժամանակ, կողմերը դեռևս տարբեր կարծիքներ ունեն լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերի կասեցման երկարաձգման վերաբերյալ։ Չինացի բանակցողները հայտարարել են, որ երկարաձգման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը նշում է, որ բոլոր պայմանները նախ պետք է հաստատվեն Թրամփի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիների

18:06 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիների

Օգոստոսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու։ Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության […] ...

SHANTNEWS

18:00 01.08.2025

SHANTNEWS

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

17:54 01.08.2025

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 5-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ազատամուտ գյուղի բնակչի կողմից տնօրինվող տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

17:48 01.08.2025

Ազատամուտ գյուղի բնակչի կողմից տնօրինվող տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տավուշի քրեական ոստիկաններն ու քննիչները հուլիսի 28-ին խուզարկել են Ազատամուտ գյուղի մի բնակչի կողմից տնօրինվող տարածքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, ինքնաքձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, «Ջ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով և կանեփանման զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը բարելավվել է. հանձնաժողովն ամփոփել է կատարած աշխատանքները

17:42 01.08.2025

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը բարելավվել է. հանձնաժողովն ամփոփել է կատարած աշխատանքները

Ութերորդ գումարման Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի ընդունած օրենքներից 5-ի համար գլխադասային է եղել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովն անցկացրել է մի շարք աշխատանքային քննարկումներ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

17:36 01.08.2025

Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...

BACK_TO_TOP