ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին

19:38 24.11.2021

Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում նոյեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով  համաժողովին, որի մեկնարկից առաջ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես Սենատի նախագահ Ժերար Լարշեին  միջոցառման անցկացման ու պարզապես հայերի կողքին լինելու համար:

Ալեն Սիմոնյանը  փաստել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքները սարսափելի են, կորուստները՝ անդառնալի: Ծավալուն ելույթում ԱԺ նախագահը շեշտել է, որ  Հայաստանի ու Արցախի խաղաղասեր ժողովուրդը ստիպված էր պայքարել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ:  Օրենսդրի ղեկավարը հիշեցրել է, որ դա ոչ միայն վայրագ հարձակում էր Արցախի եւ արցախահայության հիմնարար իրավունքների, նրանց կյանքի և ֆիզիկական անվտանգության դեմ, այլև բռնատիրությունների կողմից հարձակում էր՝ ընդդեմ ժողովրդավարության ուղին բռնած  Հայաստանի ու Արցախի:  Այդուհանդերձ, դժվարին կորուստներն ու հետևանքները  չկոտրեցին մեր ժողովրդի ոգին. նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից մեկ տարի անց հայ ժողովուրդը լիահույս է, որ բարեկամների օգնությամբ կհաղթահարի  մարտահրավերը: Դիմելով առաջադեմ մարդկությանը՝  Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ  այսօր էլ Ադրբեջանի կողմից շարունակաբար տեղի են ունենում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ և պատերազմական հանցագործություններ:

ԱԺ նախագահն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» ընդունած բանաձևի և դրա նշանակության համար՝ որպես արցախահայության անվտանգության կարևոր երաշխիք՝ բանակցային գործընթացի ամրապնդման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել 2021թ. ապրիլին 23-25-ին Սենատի նախագահ Ժերար Լարշեի և վերոնշյալ բանաձևի ընդունմանը սատարած հինգ քաղաքական խմբերի ղեկավարների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:

«Նախագահ Լարշեի և նրա պատվիրակության՝ Երևանում  հնչեցրած ազդեցիկ ուղերձներով, Ֆրանսիայի Սենատը և մեկ անգամ իր սկզբունքային հավատարմությունը հաստատեց համամարդկային արժեքներին և իր անվերապահ համերաշխությունը՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահն արժևորել է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:

Խոսելով Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններից՝ Ալեն Սիմոնյանն  առանձնակի կարևորել է Սենատի և  Ազգային ժողովի միջև ստորագրված  համագործակցության համաձայնագիրը, որը, ըստ ԱԺ նախագահի, նոր լիցք կհաղորդի օրենսդիր մարմինների միջև առկա համագործակցությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP