Քըլըչդարօղլուն հեգնել է Էրդողանին Էմիրությունների նկատմամբ դիրքորոշման փոփոխության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Քըլըչդարօղլուն հեգնել է Էրդողանին Էմիրությունների նկատմամբ դիրքորոշման փոփոխության համար

16:21 26.11.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հեգնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։

«Միշտ ասում եմ․ Պալատի ամեն ինչը սուտ ու կեղծիք է, դատարկ ընկալում։ Ակնթարթ չանցած կդավաճանեն իրենց գործին, եթե դրա վերջում փող լինի»,- ընդգծել է Քըլըչդարօղլուն՝ մեղադրելով Էրդողանին ոչ սկզբունքայնության մեջ։

Ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ի իր էջում նման գրառում է կատարել Թուրքիա-ԱՄԷ լարված հարաբերությունների ֆոնին Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Անկարա կատարած այցից հետո։ Այցի շրջանակում նա առանձին և ընդլայնված կազմով հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ։ Երկու երկրների միջև մի շարք պայմանագրեր են ստորագրվել, որոնց համաձայն՝ Թուրքիայում 10 տարբեր ոլորտներում ներդրումներ են արվելու։

Հիշեցնենք, որ Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունները լարվել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի աջակցությունից հետո։ Տարածաշրջանում ազդեցության համար երկու երկրների պայքարը սրվել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ ԱՄԷ-ն Եգիպտոսի հետ միասին Լիբիայում աջակցել է գեներալ Հալիֆե Հաֆթարին, իսկ Թուրքիան՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը։ Թուրքիան ԱՄԷ-ին քննադատել է Եմենի հարցում ունեցած դիրքորոշման և Իսրայելի հետ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Երկկողմ լարվածության պատճառ է նաև այն, որ ԱՄԷ-ում է գտնվում Թուրքիայում կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար ճանաչված Սեդաթ Փեքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

10:00 26.06.2025

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

BACK_TO_TOP