Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստում

20:06 25.06.2025

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ Քննարկվել են ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկներ՝ ուղղված դրանց համակարգային լուծմանը և իրավունքների կայուն պաշտպանությանը։

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Հակոբ Գաբրիելյանը։ Ողջույնի խոսքով ելույթ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Իրինա Գասպարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Անահիտ Մանասյանն իր ելույթում նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր համար առաջնահերթ ուղղություն է՝ շեշտադրելով մասնավորապես ինքնության և լեզվի պահպանման իրավունքների կարևորությունը։

«Ազգային փոքրամասնությունների իրավունքները առանցքային են մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Լեզվի իրավունքի պահպանման ուղղությամբ կան լուրջ մարտահրավերներ՝ կապված համապատասխան մասնագետների պատրաստման, լեզվի դասավանդման և կրթական նյութերի մատչելիության հետ։ Օրինակ՝ Հայաստանում համալսարաններում չկան համապատասխան ամբիոններ կամ կառուցվածքային միավորներ, որոնք կզբաղվեն այդ ոլորտի մասնագետների պատրաստմամբ։ Սա կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ լեզվի պահպանման իրավունքի իրացման տեսանկյունից։ Կարևոր եմ համարում նման խնդիրները հրապարակային ներկայացնելը, քննարկելը և հասցեական լուծումներ մշակելը։ Այս հարցերը ներառված են նաև մեր 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում», — ասել է Պաշտպանը։

Խոսքի ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին, հասարակական խորհրդի անդամներին, պետական մարմինների ներկայացուցիչներին և պատգամավորներին համագործակցության համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր հանձնառությունը՝ ՄԻՊ-ի մանդատի շրջանակում ուսումնասիրել և առաջարկել խնդիրների լուծման նոր և արդյունավետ ուղիներ։ Ըստ նրա` առկա խնդիրները հնարավոր է լուծել` բացառապես ջանքերը մեկտեղելով:

Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի դրույթները, դրանց կիրառումը: ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն էլ անդրադարձել է Ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանման իրավունքին առնչվող խնդիրներին:

Նիստի ընացքում, ի թիվս այլնի, քննարկվել են մի շարք հարցեր` լեզվի իրավունքի պահպանման կարևորությունը` խտրականության դեմ պայքարի համատեքստում, կրթության, մշակութային կյանքին մասնակցության և այլ ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովումը՝ որպես խտրականության կանխարգելման և սոցիալական համերաշխության ամրապնդման գործիքներ, անդրադարձ է կատարվել նաև Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագծին:

Հատուկ ուշադրություն է դարձվել նախադպրոցական հաստատություններում ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների ընդգրկվածությանը, դպրոցներում մայրենի լեզվի դասավանդմանը, համապատասխան դասագրքերի առկայությանը, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքներին։

Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, առաջարկներ, որոնք կարող են լուծում ստանալ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով։

Նիստը կազմակերպվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի համագործակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP