Մեկնարկել է Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Մեկնարկել է Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգումը

19:03 02.12.2021

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր փոփոխություն է կատարվել ճանապարհային երթևեկության սխեմայում։

Վրաստանի սահմանից դեպի Վանաձոր ուղղությամբ մեքենաները հիմնանորոգվող կամուրջը կարող են շրջանցել Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհով։ Իսկ Վանաձորից դեպի Վրաստանի սահման ուղղությունը վարորդները կարող են անցնել գործող երկրորդ կամրջով։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը վարորդներին հորդորում է հետևել ճանապարհային նշաններին։

Զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կիրականացվի երկրորդ կամրջի նորոգումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

19:20 30.06.2025

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...

Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանը

19:16 30.06.2025

Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։ Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա […] ...

Խորվաթ հարձակվողը տեղափոխվել է «Նոա»

19:10 30.06.2025

Խորվաթ հարձակվողը տեղափոխվել է «Նոա»

Խորվաթ հարձակվող Ալեն Գրգիչը տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել։ 30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։ Գրգիչի նախորդ ակումբը եղել է «Սլավենը», նախկինում նա հանդես է եկել նաև «Ռիեկայում» և «Օսիեկում»։ Գրգիչը Խորվաթիայի առաջնությունում 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել […] ...

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին

19:03 30.06.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի բանակների միջև շփումներ չկան

18:54 30.06.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի բանակների միջև շփումներ չկան

Իրանի և Իսրայելի զինված ուժերը որևէ կապ չունեն միմյանց հետ, այդ թվում՝ միջնորդների միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։ «Կապեր չկան», – ասել է Էդրին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելի և Իրանի բանակների միջև որևէ կապ կա, գոնե միջնորդների միջոցով, լարվածության սրումից կամ պատահական միջադեպերից խուսափելու համար։ Իսրայելը հունիսի […] ...

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

18:48 30.06.2025

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։ ...

BACK_TO_TOP