22:53 05.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ լեհ-բելառուսական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակըկվերադառնա բնականոն հուն։
«Հուսով եմ, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին աստիճանաբար կթուլանա։ Թեև, այնտեղ դեռ կան մարդիկ, որոնց ճակատագիրը կարգավորված չէ»,- ասել է նախագահը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ղեկավարի հետ հանդիպմանը։
«Ինչքան ես հասկանում եմ, Բելառուսի իշխանությունները և Բելառուսի Կարմիր Խաչը ակտիվորեն օգնում են, որպեսզի այնտեղ գտնվող մարդիկ չտուժեն: Ճիշտն ասած, ես հատկապես անհանգստացած եմ այնտեղ գտնվող փոքր երեխաների համար: Ստիպված են գիշերել փողոցում: Ուղղակի անհնար է հանգիստ նայել, թե ինչպես են նրանք ապրում այնտեղ»,- հավելել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ այս իրավիճակում Կարմիր Խաչի օգնությունը խիստ պահանջված է։
Նոյեմբերին Բելառուսի և Լեհաստանի սահմանի մոտ ձևավորվեցփախստականների խումբ՝ հիմնականում քրդեր, որոնք ավելի քան 2 հազարն էին և փորձել էին ճեղքել Լեհաստանի հետ սահմանը։ Փորձը կասեցվել է Լեհաստանի անվտանգության ուժերի կողմից՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Բելառուսի իշխանությունները փախստականներին տեղավորելու համար սահմանային անցակետի մոտ տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն են ստեղծել
Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է ամեն կերպ աջակցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպություններին, որպեսզի տեղում մարդկանց ցուցաբերեն անհրաժեշտ օգնություն։ «Մենք կանենք այն ամենը, ինչ կախված է մեզանից, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- վստահեցրել է ՌԴ նախագահը։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...