Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը

10:16 06.12.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արտահանման բրենդը «Türkiye»-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում, գրում է Anadolu-ն։

Այսինքն՝ բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է կրեն երկրի անվանման հենց այս տարբերակը՝ Made in Türkiye:

Հրամանագրի տեքստում նշվում է, որ բրենդը փոխելու որոշումը արտացոլում է հարուստ մշակույթ և ժառանգություն և նպատակ ունի հաստատել թուրք արտադրողի՝ որպես որակյալ արտադրանքի հուսալի մատակարարի բարեխղճությունը։ Իսկ երկրի պաշտոնական փաստաթղթերում Turkey, Turkei, Turquie անունների փոխարեն օգտագործելու են Türkiye տերմինը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է․ «Գեղարդ» հիմնադրամ

13:56 13.05.2024

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է․ «Գեղարդ» հիմնադրամ

2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ «Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել հայկական հետքը բռնազավթված տարածքներում։ Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների […] ...

Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում․ Միրզոյան

13:30 13.05.2024

Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է օրեր առաջ Ղազախստանում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ու շեշտել, որ այն ընթացել է կառուցողական մթնոլորտում։ «Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և համահունչ, որոնք մենք հանրահռչակել […] ...

Վաղը Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում․ԵԱՀԿ գործող նախագահ

13:17 13.05.2024

Վաղը Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում․ԵԱՀԿ գործող նախագահ

Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի են համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար։ Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։ «Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ […] ...

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

12:59 13.05.2024

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և […] ...

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

12:11 13.05.2024

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, որը պետք է տեղի ունենա կառուցողական մթնոլորտում։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը։ «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, բանակցային գործընթացը պետք է ընթանա վստահության, հավասարության մթնոլորտում։ Տասնամյակներ տևած և տառապանք պատճառած հակամարտությունը կարող […] ...

Իսրայելը վերածվել է սպառնալիքի թե՛ պաղեստինցիների և թե՛ իսրայելցիների համար. Թուրքիայի ԱԳՆ

11:52 13.05.2024

Իսրայելը վերածվել է սպառնալիքի թե՛ պաղեստինցիների և թե՛ իսրայելցիների համար. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին: Գերատեսչությունն Իսրայելին մեղադրել է ծայրահեղականության և ցեղասպան քաղաքականություն վարելու մեջ: «Նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան) միջազգային հանրության կողմից Իսրայելի մեկուսացման ուղղությամբ վճռական քայլեր է անում: Սա էլ իրական պատճառն է այն բանի, որ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ անհարգալից կերպով և անհիմն պնդումներով թիրախավորում […] ...

BACK_TO_TOP