15:24 13.05.2024
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանականեում մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է երկու նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ հանդիպման արդյունքներով.
«Հարգելի՛ պարոն նախարար, պարոն Բորջ,
Սիրելի՛ ընկեր,
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակում: Այս այցն առավել, քան սպասված է՝ հաշվի առնելով թե՛ անմիջականորեն Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու դրանում ԵԱՀԿ ներգրավածության մեխանիզմների շուրջ քննարկումների արդիականությունը, թե՛ ընդհանուր առմամբ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա մարտահրավերները։
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից-պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի, բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում: Հենց համապարփակ, անխախտելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի ապահովումն է դրված ԵԱՀԿ ստեղծման և գործունեության հիմքում:
Մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանն էլ զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, և որոնք իրենց հերթին խաթարում են ԵԱՀԿ այնպիսի առանցքային սկզբունքները, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Սրանք մարտահրավերներ են, որոնք ևս ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին և ընդգծում են կառույցի հասցեական ներգրավածության կարևորությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Հենց այս համատեքստում ենք այսօր գործող նախագահի հետ քննարկել կառույցի հետ համագործակցության մեր տեսլականը։
Եվ իհարկե, մեր նախորդ քննարկումներին ի շարունակություն, մենք անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանը։ Իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին փուլում եղած զարգացումները, կարգավորման վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու օր առաջ Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները: Այս համատեքստում ընդգծել եմ նաև ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունն առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։ Երկու երկրների փոխվարչապետների այս պայմանավորվածությունն, իհարկե, ամրագրումն էր Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կողմից բազմաթիվ առիթներով տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերում, նաև առանձին, հրապարակավ արտահայտած դիրքորոշման վերահաստատումն էր։
Դիրքորոշում այն մասին, որ, կրկին, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը և 1991թ. ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները պետք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանի սահմանազատման գործընթացի հիմքերը: Կհիշեք՝ առաջին անգամ այս մասին ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցին Պրահայում 2022 թվականին, և դրանից հետո տարբեր առիթներով տարբեր հարթակներում, ինչպես համատեղ, անձնապես էլ առանձին հնարավորություն են ունեցել վերահաստատել այս սկզբունքը, և մենք համոզված ենք, որ հենց այս նույն սկզբունքի՝ խաղաղության պայմանագրում ամրագրմամբ և հենց խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ տրվել երկարամյա այս հակամարտությանը և կայուն խաղաղություն և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում:
Իհարկե, կան խաղաղության այլ բաղադրիչներ ևս, և դա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է: Մենք հանդես ենք եկել մեր տեսլականով՝ «Խաղաղության խաչմերուկով». մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ` իհարկե, հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, կգործեն այդ երկրի իրավազորության համաձայն: Իհարկե, կարգավորումները կլինեն փոխադարձ և հավասարության սկզբունքին համապատասխան:
Հարգելի՛ ներկաներ,
Եզրափակելով՝ նշեմ, որ օգտվելով այցի ընձեռած հնարավորությունից՝ մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Մալթայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Մենք կարևորում ենք հարաբերությունները Մալթայի հետ և պատրաստ ենք ակտիվ ջանքեր գործադրել այդ հարաբերությունները խորացնելու համար:
Եվս մեկ անգամ, հարգելի՛ գործընկեր, հարգելի՛ ընկեր, պարո՛ն նախարար շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և հույս հայտնում, որ հետագա քննարկումներին ևս մենք կգտնենք բոլորի համար փոխադարձաբար ընդունելի լուծումներ նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության համար»:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...