21:25 12.12.2021
Բելգորոդի պետական համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները Վիետնամի և Իրանի գործընկերների հետ միասին մշակել են արծաթի և ոսկու նոր բիոգենային նանոմասնիկներ ստանալու էկոլոգիապես մաքուր և տնտեսող տեխնոլոգիա: Դրանք կարող են օգտագործվել որպես կատալիզատորներ՝ լուծելու շրջակա միջավայրը վնասակար ֆենոլներից մաքրելու գլոբալ խնդիրը, ինչպես նաև ծանր մետաղների որոշման ֆոտոմետրիկ եղանակի համար մանրէասպան դեղամիջոցների և նանոսենսորների մշակման համար: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Chemosphere ամսագրում։
Թանկարժեք մետաղների նանոմասնիկները լայնորեն կիրառվում են տնտեսության տարբեր ոլորտներում՝ բժշկության, գյուղատնտեսության, էլեկտրոնիկայի, բիոինժեներիայի մեջ։ Ըստ Բելգորոդի պետական համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Միխայիլ Տրուբիցինի՝ գիտնականների հետաքրքրությունը արծաթի և ոսկու նանոմասնիկների նկատմամբ պայմանավորված է նրանց բարձր կատալիտիկ, բակտերիասպան և ֆոտոէլեկտրասենսորային ակտիվությամբ, ինչպես նաև կենսահամատեղելիությամբ։
Միևնույն ժամանակ, ըստ մասնագետի՝ նանոմասնիկներ ստանալու ֆիզիկաքիմիական եղանակում լայնորեն կիրառվող մեթոդները զգալի թերություններ ունեն՝ վտանգավոր քիմիական նյութերի օգտագործում, էներգիայի բարձր ծախսեր, պատրաստման բարդ սխեմա և բարձր արժեք։
Գիտնականների միջազգային թիմը մշակել է էկոլոգիապես մաքուր և տնտեսող տեխնոլոգիա՝ մատչելի բնական հումքի միջոցով թանկարժեք մետաղների նանոմասնիկներ ստանալու համար: Քիմիկոսներն առաջարկել են սինթեզել ոսկու և արծաթի նանոմասնիկներ՝ օգտագործելով աբեթասնկերի ընտանիքին պատկանող Ganoderma lucidum սունկը, որը հայտնի է ավանդական ասիական բժշկության մեջ իր հակաօքսիդանտային, հակաբակտերիալ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններով և նույնիսկ անվանվել է «անմահության սունկ»։
Փորձարկումները հաստատել են նանոմասնիկների գերազանց կատալիտիկ ակտիվությունը, որը պահպանվում է նաև, երբ դրանք օգտագործվում են մինչև հինգ անգամ:
Գիտնականների կարծիքով, այս հետազոտության մեկ այլ կարևոր կիրառական արդյունքն այն է, որ մասնիկները կարող են հանդես գալ որպես նանոսենսոր՝ շրջակա միջավայրի մոնիտորինգի համար։ Բացի այդ, արծաթի նանոմասնիկները ցույց են տվել ուժեղ հակաբակտերիալ ակտիվություն մի քանի բակտերիալ շտամների դեմ:
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...