18:41 14.12.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգրկվել է 2021 թվականի աշխարհի ամենահարգված տղամարդկանց թոփ տասնյակում՝ այս տարի բարձրանալով երեք հորիզոնականով և զբաղեցնում է իններորդ տեղը՝ ըստ YouGov-ի անցկացրած հարցումների։
Ամենահարգված տղամարդկանց և կանանց վարկանիշը գլխավորել են, ինչպես և նախորդ տարի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Աշխարհի լավագույն տղամարդկանց տասնյակում են նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, դերասան Ջեկի Չանը, միլիարդատեր SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման:
ԱՄՆ նախկին և ներկայիս նախագահներ Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը զբաղեցրել են համապատասխանաբար 13-րդ և 20-րդ հորիզոնականները։
Ամենահարգված կանայք են ճանաչվել դերասանուհի և ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասանուհիներ Սքարլեթ Յոհանսոնը, Էմմա Ուոթսոնը, Պրիյանկա Չոպրան, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը։
Հարցումներն իրականցվել են այս տարվա գարնանից, մասնակցել է ավելի քան 42 հազար մարդ աշխարհի 38 երկրներից և տարածքներից։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...