19:44 26.12.2021
LG-ն ներկայացրել է կոմպակտ անցանց StanbyME հեռուստացույց։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
StanbyME մոդելն ունի 27 դյույմանոց IPS-անկյունագիծ, էկրանը տեղադրված է տակդիրի վրա։ Ստենդի բարձրությունը և թեքությունը կարգավորելի են և ցանկության դեպքում սարքը կարելի է անիվների միջոցով տեղաշարժել սենյակում:Բացի այդ, հնարավոր է անջատել էկրանը և պահել այն ձեռքերով։ Սարքն աշխատում է առանց ցանցին միանալու՝ մարտկոցով։
Մեկ լիցքավորման դեպքում կորեական կորպորացիայի կողմից ստեղծված հեռուստացույցը կարող է աշխատել մոտ երեք ժամ։ Սարքի մեջ ներառված է Smart TV-ն, որի շնորհիվ StanbyME-ը կարող է բովանդակություն հեռարձակել Netflix-ից, Amazon Prime Video-ից և YouTube-ից։ Սարքի հետևի վահանակն ունի առնվազն մեկ USB և մեկ HDMI պորտ: Հեռուստացույցն ունի գործվածքային ծածկույթ, ներկառուցված NFC չիպ՝ հեռախոսից տվյալների փոխանցման համար։
LG-ն նաև անոնսել է Objet 65 դյույմանոց OLED հեռուստացույցի մասին, որը նախատեսված չէ տակդիրի համար։ Խորհուրդ է տրվում այն հենել պատին, ինչպես նկարը։ Սարքերի արժեքը չի բացահայտվում, LG-ն մտադիր է հունվարին CES 2022-ին հայտարարել StanbyME-ի և Objet-ի գները։
Սեպտեմբերի կեսերին LG-ն թողարկել է մեկ տոննա կշռող 325 դյույմանոց հեռուստացույց: Սարքն արժե 1,7 մլն դոլար կամ մոտ 120 մլն ռուբլի։
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...