ԵՄ առաջատար երկրները դեմ են հակառուսական նոր պատժամիջոցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ԵՄ առաջատար երկրները դեմ են հակառուսական նոր պատժամիջոցներին

13:52 15.12.2021

Ֆրանսիան և Գերմանիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ Ուկրաինայում ենթադրյալ ապագա ռազմական էսկալացիայի պատճառով։ Փարիզն ու Բեռլինը նախապատվությունը տվել են Մոսկվայի հետ բանակցություններին։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել էր Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մշակելու պատրաստակամության մասին։ Կոմիտեն ընդգծել է, որ սահմանափակող միջոցառումներն ուղղված են լինելու Կիևի դեմ Մոսկվայի «ագրեսիան զսպելուն»։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի։ Միաժամանակ մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի մարտական ​​կիրառման, ինչպես նաև ռուսական սահմաններին ամերիկյան զենքի մոտեցման առնչությամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ՊՆ. Թեհրանը հարձակման դեպքում հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

08:40 05.05.2025

Իրանի ՊՆ. Թեհրանը հարձակման դեպքում հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

Իրանը, ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում, պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան և իսրայելական բազաներին, որտեղ էլ որ դրանք լինեն։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ «Իրանը ոչ մի պատերազմ չի սկսի, բայց եթե Իսլամական Հանրապետության վրա հարձակվեն կամ նրա դեմ ագրեսիա իրականացվի, մենք ուժով կպատասխանենք»,- ընդգծել է նախարարը IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա […] ...

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

08:30 05.05.2025

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

Պակիստանը նպատակ ունի պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, սակայն երկրի բանակը պատրաստ է ագրեսիայի դեպքում արժանի պատասխան տալ հակառակորդին։ Այս մասին կիրակի օրը Պակիստանում քաղաքական կուսակցությունների առաջնորդների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի միջծառայությունների հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ «Պակիստանը խաղաղ երկիր է, և մենք ցանկանում ենք, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:20 05.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:13 05.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan» ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

08:06 05.05.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

Մայիսի 4-ին, ժամը 03:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ […] ...

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

08:00 05.05.2025

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

ՀՀ դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: «Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները […] ...

BACK_TO_TOP