Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն

20:38 04.05.2025

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Պարթև Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ասատրյանը վերակոչվեց Տեր Սեպուհ քահանա, Հարություն սարկավագ Մարտիրոսյանը՝ Տեր Առեն քահանա, Հավհաննես սարկավագ Փահլեվանյանը՝ Տեր Եղիա քահանա, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանը՝ Տեր Մաղաքիա քահանա, Եփրեմ սարկավագ Եփրեմյանը՝ Տեր Մխիթար քահանա, Տիգրան սարկավագ Հակոբյանը՝ Տեր Հովսեփ քահանա և Մայիս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Վազգեն քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին և դիմելով ներկա հավատացյալներին, նշեց. «Այսօր՝ Կանաչ (Աշխարհամատրան) կիրակիին, որը հիշատակն է Քրիստոսի Եկեղեցու հաստատման, Հայոց հոգևոր կենտրոնում՝ Միածնաէջ Մայր Տաճարի սրբազան Խորանին կատարեցինք ձեռնադրությունը յոթ սարկավագների։ Սա Եկեղեցու պտղաբերության խորհուրդն է։ Եվ ահա, սիրելինե՛ր,

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին համալրվելով յոթ նոր մշակներով, նոր գարուն է ապրում»։
Անդրադարձ կատարելով հոգևոր ծառայության ընթացքում առկա փորձություններին ու դժվարություններին՝ Սրբազան Հայրը պատգամեց չխուսփել դժվարություններից, քանի որ դժվարությունների մեջ են դրսևորվում անձի լավագույն որակները։

Դիմելով նորաօծ հոգևորականներին՝ Սրբազան Հայրը հորդորեց բոլորանվեր ծառայել Եկեղեցու անդաստանում, հավատարիմ մնալ երանյալ հայրերի սուրբ ավանդներին, ժողովրդին ապրեցնել աստվածադիր պատվիրաններով, որպեսզի հոգևոր արժեքների ծաղկումով մեր ազգը կարողանա կյանքի կոչել իր երազներն ու իղձերը և կերտել նոր հաղթանակներ․ «Ձեր ծառայության մեջ մշտապես ունեցեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի օրինակը՝ բարի վարքով օրինակ ծառայելով մեր ժողովրդին։ Հաստատուն և աներեր մնացեք ձեր առաքելության մեջ՝ հավատացյալների կյանքում առատացնելով սիրո, համերաշխության հանդուրժողականության և միաբանության շնորհները։ Թող ձեր քահանայագործությունը պտղալից լինի ազգային-եկեղեցական անդաստանում՝ ի զորացումն մեր երկրի և ի պայծառություն տիրախնամ մեր թեմերի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը:
Տեր Սեպուհ, Տեր Մաղաքիա, Տեր Մխիթար, Տեր Հովսեփ, Տեր Վազգեն քահանաները ստացան վեղարներ ու համալրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Այնուհետև նորաօծ եկեղեցականներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ վերջիններիս փոխանցելով իր հայրական օրհնությունն ու պատգամները։
Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

23:30 04.05.2025

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

23:10 04.05.2025

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

BACK_TO_TOP