192 մլն 484,1 հազար դրամ՝ Արմավիրի մարզի 14 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

192 մլն 484,1 հազար դրամ՝ Արմավիրի մարզի 14 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար

19:01 16.12.2021

Կառավարության այսօրվա նիստում 192 մլն 484,1 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզի 14 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար, ըստ ծրագրերի, կտրամադրվի 7 մլն 160,5 հազար դրամ Դալարիկ համայնքի Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցման համար,

7 մլն 900 հազար դրամ՝ Երվանդաշատ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղտեխնիկայի և գործիքների ձեռքբերմանը,

34 մլն 578,5 հազար դրամ՝ Վաղարշապատ համայնքի Ա. Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու/ջրահեռացման/ համակարգի կառուցման համար,

8 մլն 957,8 9 հազար դրամ՝ Լուսագյուղ համայնքի Խորենացի, Վարդան Տերտերյան և Վ. Տերյան փողոցների գազիֆիկացման համար,

5 մլն 312,2 հազար դրամ՝Նալբանդյան համայնքի միջգյուղական ճանապարհների լուսավորության համար,

3 մլն 757 հազար դրամ՝ Նալբանդյան համայնքի 4-րդ պողոտա 3-րդ շենք հասցեում գտնվող Նալբանդյան համայնքի մշակույթի տան մի ՝ որպես երաժշտական դպրոցի վերանորոգման համար,

6 մլն 075 հազար դրամ՝ Գետաշեն համայնքի 2-րդ, 4-րդ, 17-րդ և 7-րդ փողոց 2-րդ նրբանցք փողոցների գազիֆիկացման աշխատանքների համար,

9 մլն 357,6 հազար դրամ՝ Բաղրամյան (Վաղ.) համայնքի բուժամբուլատորիայի շենքի վերանորոգման համար,

48 մլն 937,2 հազար դրամ՝ Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի մի հատվածի, Մեքենագործների և Վ. Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար,

30 մլն 519,3 հազար դրամ՝ Եղեգնուտ համայնքի Կենտրոնական, 1-ն, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատման համար,

3 մլն 026,6 հազար դրամ՝ Բաղրամյան (Բաղրամյան) համայնքի Արցախի փողոց 39 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման համար,

7 մլն 658,6 հազար դրամ՝ Փարաքար համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման համար,

16 մլն 480,8 հազար դրամ՝ Մերձավան համայնքի Երևանյան խճուղու 2-րդ փողոցի, Երևանյան խճուղու 2-րդ փողոցի 1-ին փակուղու, Երևանյան խճուղու 4-րդ նրբանցքի, Երիտասարդության փողոցի ասֆալտապատման համար,

2 մլն 763 հազար դրամ՝ Մրգաշատ համայնքի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մրգաշատ համայնքի վարչական շենքի տանիքի վերանորոգման համար:

Արմավիրի մարզում 2021 թվականին հաստատվել է 60 սուբվենցիոն ծրագիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP