«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկ

13:46 17.12.2021

«1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2022 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա ֆիզիկական անձինք՝ թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի հայտեր:

Այս միջոցառմամբ դրամաշնորհի դիմած ֆիզիկական անձինք աջակցություն են ստանում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտից հետո դրանք հրատարակվում են: Իսկ «Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ հրատարակիչներն աջակցություն կստանան արտերկրում հայ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար:

Դրամաշնորհ է տրվում հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին՝

ա) Ստեղծագործական աշխատանքներ
բ) Հետազոտական աշխատանքներ
գ) Թարգմանական աշխատանքներ
դ ) Հայ գրականությունը թարգմանություններում

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են եղել հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, վերջնարդյունքի կարևորությունը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են եղել գեղարվեստականությունը, ժանրային իրացումը, տեքստի կառուցման վարպետությունը, լեզուն և ոճը, ինքնատիպությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են եղել կարևորության հիմնավորումը, թարգմանության գեղարվեստական որակները, լեզուն և ոճը, համարժեքությունը բնագրին:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ ներկայացված հայտերի գնահատման չափանիշներն են եղել թարգմանվող գրքի գեղարվեստական արժեքը, դիմող հրատարակչության հեղինակությունը, թարգմանչի պրոֆեսիոնալիզմը:

Ներկայացված հայտերը քննել և 2022 թվականին դրամաշնորհ ստացող գրողների, թարգմանիչների, հետազոտողների և հրատարակիչների ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Հանձնաժողովի անդամները հայտերի ստացումից հետո սահմանված ժամկետում, ըստ չափորոշիչների, գնահատել են դրանք և հանձնաժողովի քարտուղարին փոխանցել գնահատման թերթիկները, որոնց հիման վրա էլ մրցույթի արդյունքներն ամփոփվել են:

«11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման առաջին երեք ուղղություններով («Ստեղծագործական աշխատանքներ», «Հետազոտական աշխատանքներ», «Թարգմանական աշխատանքներ») նախարարությունը ստացել էր 68 հայտ, որից հանրագումարում դրական գնահատականի է արժանացել 37 հայտ: Սակայն պայմանավորված միջոցառման բյուջեի հնարավորություններով՝ աջակցություն է ստանում 24 հայտ: Իսկ «Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ աջակցություն կստանա ներկայացված 13 հայտերից 10 գիրք:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2021 թվականի հունիսի 9-ի N 916 Ա/2 հրամանով հաստատված մրցութային կարգի համաձայն՝ վերջնական դրական գնահատականի արժանացած համարվեցին այն հայտատուները, որոնց միջին գնահատականը բարձր էր 35-ից (առավելագույնը 50 միավորն է): Բայց հաշվի առնելով վերոնշյալ իրավիճակը. այն է՝ ֆինանսական սղությունը, ֆիզիկական անձինք աջակցություն կստանան միավորների (գնահատականների) նվազման կարգով:

Նշյալ հրամանով հաստատված գնահատման թերթիկներում խորհրդի անդամները, եթե դրական են գնահատել հայտը, առաջարկել են նաև աջակցության չափ: Ի վերջո, անցողիկ գնահատական ստացած հայտատուի աջակցության գումարը հավասար է վերջինին դրական գնահատած հանձնաժողովականների առաջարկած գումարների միջին թվաբանականին:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղության համար հրատարակիչներին առաջարկվել է մասնակի աջակցություն՝ որպես թարգմանական, խմբագրական, սրբագրական, էջադրման, ձևավորման, տպագրության աշխատանքների մասնակի օժանդակություն:

Ե՛վ ստեղծագործական, և՛ հետազոտական, և՛ թարգմանական աշխատանքների (այդ թվում՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղության) համար նախատեսված ֆինանսական աջակցության չափերը չեն գերազանցում «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի N 262-Ա հրամանով հաստատված «Հրատարակչական և տպագրական աշխատանքների ֆինանսական չափորոշիչների կիրառման կարգը հաստատելու մասին» հրամանի ուղեցույցին:

Հանձնաժողովի որոշման հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հաստատել է դրամաշնորհ ստացողների ցանկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

11:51 01.05.2025

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

11:43 01.05.2025

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

11:30 01.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

11:13 01.05.2025

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

Լյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

10:58 01.05.2025

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

10:47 01.05.2025

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...

BACK_TO_TOP