16:09 17.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խարդախությամբ գումարներ հափշտակելու մեխանիզմը:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչը, 2020թ. Սեպտեմբեր ամսից 2021թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համացանցի «Facebook.com», «Instagram», «Odnoklassniki.ru», «OK.ru» կայքերի միջոցով ծանոթացել ու մտերմացել է տարբեր կին օգտատերերի հետ և ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով ու չարաշահելով նրանց վստահությունը՝ տարբեր պատճառաբանություններով, խարդախությամբ, հափշտակել է ընդհանուր 3 370 000 ՀՀ դրամ գումար:
Մասնավորապես, տղամարդը տարբեր պատճառաբանություններով ուղղորդել է կանանց` «Idram» վճարային համակարգում նրանց անվամբ էլեկտրոնային դրամապանակ գրանցել, այնուհետև խաբեությամբ ձեռք բերելով նրանց անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները՝ փոփոխել է դրամապանակին կցված օգտատիրոջ կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը՝ դրան կցելով այլ բջջային հեռախոսահամար:
Ստանալով հասանելիություն այլ անձանց անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակներին՝ դրանց միջոցով, օգտատիրոջ անվամբ, առցանց եղանակով ձևակերպել է 1.000.000, 620 000, 1.430.000 ՀՀ դրամ գումարի վարկային պայմանագրեր, որոնցով հաստատված, այլ անձի անվամբ գործող հաշվին փոխանցված նշված գումարները փոխանցել է այլ հաշվեհամարի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով դրանք:
Բացի դրանից՝ 33-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարին ծանոթացել է «Instagram.com» կայքի մեկ այլ կին օգտատիրոջ հետ, կարճ ժամանակահատվածում մտերմացել է նրա հետ, շփումը շարունակել «Facebook.com» կայքի և հեռախոսազանգերի միջոցով, որից հետո ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր իր գումարային խնդիրները լուծելու պատրվակով, վերադարձնելու պայմանով, վերցրել է նրա՝ ընդհանուր 320.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկե մատանիները, շղթան և կախազարդը, սակայն չի վերադարձել՝ խարդախությամբ հափշտակելով դրանք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), և 178-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...