19:47 18.12.2021
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվել է «Upshift Գյումրի՝ դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը։ Այն շարունակելի է և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Վեցամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները յուրացրել են ծրագրավորման հմտությունները՝ տեսական ու գործնական դասընթացներով։ Արդյունքում ստեղծվել են ՏՏ ոլորտի նոր գաղափարներ:
Ստեղծած բոլոր նախագծերը կիրառելի են տարբեր ոլորտներում։ Ստեղծված կայքերից մեկը կօգնի քաղաքացիներին խուսափել հերթերից, օն լայն հարթակի միջոցով գրանցվել նախընտրած բժշկի մոտ հետազոտություն անցնելու համար, շտապօգնության կանչ կոճակի միջոցով էլ կապ հաստատել 1-03 ծառայության հետ։
«Ի սկզբանե ունեցել ենք 70 մասնակիցներ, ընտրվել են 50-ը, նրանցից 14-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Ծրագրի ավարտին արդեն մենք տեսնում ենք, որ որոշ չափով ներդրում ենք ունեցել, որպեսզի իրենք շփվեն իրենց հասակակիցների հետ ու նաև հասկանան, որ ինչ հնարավորություն որ կա Գյումրիում, Շիրակի մարզում և Հայաստանում, իրականում իրենց հասանելի է և ընդամենը պետք է ցանկություն ունենալ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Բելլա Հարությունյանը։
Ստեղծված հաջորդ կայքում պատանիները ներառել են Գյումրիի պատմական շինությունները, վերականգնել են հայտնի «Վառեմ-Մարեմի»շենքի մի հատվածը։ Կայքը նախատեսված է զբոսաշրջիկների և ճարտարապետությամբ հետաքրքրված մասնագետների համար։
Upshift Գյումրի ծրագրի հիմնական նպատակը տարբեր կարողություններ, հմտություններ ու առողջական խնդիրներ ունեցող երեխաների ստեղծարար ներուժը մեկտեղել ու թիմային աշխատանքներում ներգրավվելն է:
«Դեռահասների զարգացումը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթություններից է, հաջորդ 5 տարիների ընթացքում շարունակելու ենք մեր ծրագրերը այս ուղղությամբ: Մենք համագործակցում ենք ԿԳՄՍ նախարարության հետ, որպեսզի կրթության որակը դպրոցներում բարելավենք: Մեզ համար առաջնահերթ է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունները զարգացնելու միջոցներ ու մեթոդներ ներդնել համայնքներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Ծրագրի արդյունավետությունից ելնելով՝ կազմակերպիչները նախատեսում են ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի: Այժմ ՏՏ ոլորտի առաջատար մի քանի ընկերությունների հետ կան հստակ պայմանավորվածություններ, ծրագրի շահառու 20 պատանիներ խորացված գործնական փուլը կանցնեն այդ ընկերություններում, լավագույն մասնագետների հետ կկնքվեն աշխատանքի պայմանագրեր։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...