ԱՀ ՆԳ նախարարն ուղերձ է հղել ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

ԱՀ ՆԳ նախարարն ուղերձ է հղել ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ

10:10 20.12.2021

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել՝ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, վետերաններ.

Ներքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն ինստիտուտն է և մեծ է աշխատակիցների գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը: Իհարկե, Ձեր կողմից իրականացվող գործառույթները մեծ հաշվով անհասանելի և անտեսանելի է մեր բնակչության համար, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ Ձեր ծառայությամբ պաշտպանում եք Արցախի Հանրապետության անվտանգության շահերը:

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, կառույցն իր ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ, զինվորագրվեց նաև Հայրենիքի պաշտպանությանը: Իմ խոնարհումը համակարգի այն 18 նվիրյալներին, ովքեր անմահացան Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Փառք հերոսներին:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն ծառայողներին, ովքեր շարքում են և շարունակում են իրենց ամբասիր ծառայությամբ պաշտպանել Արցախի Հանրապետությունը՝ ներքին ու արտաքին սպառնալիքներից:

Մեր երկրի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերները հաղթահարելու համար, այսուհետ ևս շարունակելու ենք մեր կառույցների միջև ձևավորված համագործակցությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ բոլորիդ աշխատանքային հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 24.07.2025

SHANTNEWS

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

11:55 24.07.2025

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […] ...

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

11:48 24.07.2025

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

Առաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […] ...

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:38 24.07.2025

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

11:30 24.07.2025

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հատնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար: Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել […] ...

WAFA. Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 պաղեստինցի

11:25 24.07.2025

WAFA. Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 պաղեստինցի

Առնվազն 53 պաղեստինցի է զոհվել և շատերը վիրավորվել չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների հետևանքով, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակական կրակի և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», – նշել է գործակալությունը։ Հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ շատերը ծանր վիրավորվել […] ...

BACK_TO_TOP