10:30 24.07.2025
Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
«Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների զարգացման ու միջոլորտային համագործակցության շրջանակի ընդլայնման նպատակով։
Այս համատեքստում ընդգծվել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կրկնակի զոհականացումից խուսափելու, բռնության դեպքի կրկնման վտանգը բացառելու և զոհին համապատասխան աջակցություն տրամադրելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության հայեցակարգի, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց՝ պետության կողմից մատուցվող աջակցության ծառայությունների տեսակներին ու դրանց տրամադրման ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններին ու կարգավորման հիմնական առարկաներին, ներկայացվել ընտանեկան և կենցաղային բռնության զոհերի հզորացման մեխանիզմները։
Վերապատրաստման դասընթացները կլինեն շարունակական։
Դասընթացը անցկացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի «Աջակցման կենտրոնները հանուն գենդերազգայուն մոտեցման» ենթադրամաշնորհի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ։
18:48 25.07.2025
Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»18:48 25.07.2025
Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է շուտով հեռանալ ակումբից, գրում է ESPN-ը։ «Ռեալը» մտադիր է բրազիլացուն վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Մադրիդյան թիմի մարզչական շտաբը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը Լա լիգայի որևէ այլ ակումբ տեղափոխվելն է` առաջնությանն ավելի լավ հարմարվելու համար։ Բրազիլիայի ազգային հավաքականը վերջերս գլխավորած Կառլո Անչելոտին Էնդրիկին մտադիր է ընդգրկել […] ...
18:41 25.07.2025
Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ։ Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը: Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը պատասխանել է նաև ուսանողների […] ...
18:33 25.07.2025
Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլըՍտամբուլում ավարտվել է Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԳ փոխնախարարների մակարդակով բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մոտ 3.5 ժամ: Հանդիպումն ընթացել է փակ դռների ետևում: Իրանը ներկայացրել են ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտի-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։ «Միասին մենք լուրջ, անկեղծ և մանրամասն քննարկում ունեցանք: Քննարկվել և վերլուծվել են պատժամիջոցների վերացմանն […] ...
18:24 25.07.2025
Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքումՀուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...
18:18 25.07.2025
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...