ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ

12:04 20.12.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ.

«Ազգային անվտանգության ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

Հանրապետության առջև ծառացող ներքին ու արտաքին անվտանգային մարտահրավերների պայմաններում ավելի է ընդգծվում Ազգային անվտանգության ծառայության դերը՝ ինչպես սահմանադրական կարգի, այնպես էլ իրեն վստահված սահմանների անառիկության պահպանման, ինքնիշխանության, տարատեսակ չերևացող սպառնալիքներից մեր երկրի պաշտպանության գործում: Այս առաքելությունը ԱԱԾ համակարգի աշխատակիցներն իրականացնում են մեծ պատասխանատվության գիտակցությամբ, անդադրում աշխատանքով, իրենց կոչմանը, հայրենիքին, պետականության գաղափարին, ծառայողական պարտքին նվիրվածության խորը զգացումով՝ պրոֆեսիոնալիզմի և գիտակցված ինքնազոհողության պատրաստակամության հենքին: Աշխատանք, որի մեծագույն մասի վերաբերյալ մեր հանրությունն իրավամբ տեղյակ չէ և որն ընթանում է առանց ավելորդ ցուցադրականության, հանրային հրապարակային գնահատանքի ակնկալիքի՝ առանձին դրվագներում վերածվելով հերսականության, անձնվիրության յուրօրինակ պատումների:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև Հայաստանի ամուր և վստահելի պատվարն է միջազգային հանցավորության ամենատարբեր դրսևորումների առջև՝ սկսած էքստրեմիզմից, թրաֆիկինգից, մինչև թմրամիջոցների, զենքի ապօրինի շրջանառությունը: Անգնահատելի է այն սկզբունքայնությունն ու համառությունը, որը ծառայությունը և վերջինիս աշխատակիցները դրսևորում են ներքին ամենալուրջ անվտանգային մարտահրավերներից մեկը հանդիսացող կոռուպցիայի դեմ պայքարում՝ տարբերակում չդնելով հնարավոր հանցանք կատարող սուբյեկտների միջև և առաջնորդվելով բացառապես օրենքով ու ծառայողական պատվախնդրությամբ:

Մեր պետականության ամենակայացած, զուսպ և յուրօրինակ ավանդույթներ ձևավորած համակարգերից մեկը լինելու հանգամանքը թույլ է տալիս հաղթահարելու շատ դեպքերում Հայաստանի շուրջ առկա անվտանգային կոնկրետ խնդիրների մասին անտեղյակությունից, սիրողական մակարդակի վերլուծումներից բխող՝ հանիրավի ու արհեստածին, երբեմն ակունքներում պետության հիմքերին անուղղակի հարվածելու մղումներ ունեցող թյուր գնահատումները և հավատարիմ մնալ իսկապես ազգային և պետականակենտրոն բնույթ ունեցող արժեքներին:

Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ առաջին հերթին արդյունավետ ծառայություն խաղաղության պայմաններում և հանուն մեր երկրի շուրջ արժանապատիվ հավերժ կայունության: Ցանկանում եմ, մեր պետության բարօրության հաստատման, զարգացման ու առաջընթացի մասնակիցը լինելով, մեր հայրենիքում ձեր ընտանիքների բարեկեցության, երեխաների երջանկության և հաջողությունների ականատեսը լինելով՝ փոխհատուցված զգաք այն վտանգավոր ու պատվաբեր, երբեմն հավուր պատշաճի չընկալվող ծառայության համար, որ ամեն օր անտրտունջ իրականացնում եք՝ մտապատկերում ունենալով բոլորիս երազած հզոր, հայացքով դեպի պայծառ ապագան հառված հայրենինքը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին

12:20 24.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

SHANTNEWS

12:00 24.07.2025

SHANTNEWS

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

11:55 24.07.2025

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […] ...

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

11:48 24.07.2025

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

Առաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […] ...

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:38 24.07.2025

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

11:30 24.07.2025

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հատնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար: Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել […] ...

BACK_TO_TOP