ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

16:28 21.12.2021

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Ընդունելության ժամկետները՝ 21․12․2021-ից 31․12․2021-ը։

Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Դասընթացների տևողությունը 1 տարի է։

Անցկացման վայրը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ։

Պահանջվող փաստաթղթեր․

Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, որը անհրաժեշտ է լրացնել,

Անձնագիր,

3×4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ֆիզիկական տարատեսակ վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

Առկայության դեպքում՝ միջնակարգ և/կամ բարձրագույն կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ։

Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի սկան տարբերակները հարկավոր է ընդունելության համար սահմանված ժամանակահատվածում ուղարկել ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին:

Ուսման վարձը․

Դասընթացներն անվճար են։

Դիմելու համար պարտադիր պայմաններ

1. Մրցավարական դպրոց կարող են ընդունվել 18-ից 30 տարեկան բոլոր ցանկացողները (տղաներ, աղջիկներ)

2. Բժշկի կողմից տեղեկանքի առկայություն առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով։

Դասընթացի բովանդակությունը․

ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Կ. Նալբանդյանի ղեկավարությամբ դասընթացների մասնակիցները

կուսումնասիրեն Ֆուտբոլ Խաղի Կանոնները,

կծանոթանան մրցավարության մեթոդիկային,

կբարելավեն իրենց ֆիզպատրաստականությունը,

կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ։

Գնահատման ընդհանուր չափանիշներ

Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, ովքեր բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի Կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

10:30 26.06.2025

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

10:22 26.06.2025

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

Հյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ Ինֆանտինո

10:16 26.06.2025

Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը: «Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ MLS-ը, անկասկած, աշխարհի լավագույն լիգաներից մեկն է», – ասել է Ինֆանտինոն Fox Sports-ի եթերում: Ըստ The Athletic-ի` 2025 թվականին անցկացված […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:11 26.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

10:05 26.06.2025

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

10:00 26.06.2025

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...

BACK_TO_TOP