Սևանը գնում է ճահճացման. Կարինե Դանիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Սևանը գնում է ճահճացման. Կարինե Դանիելյան

16:17 21.07.2018

Բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Սևանա լճի ջրի կանաչացմանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Սևանա լճի ջուրը կանաչել է:

Բնապահպանի խոսքով՝ 1964-ից լիճը պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված երբեք չի եղել:

«Դա խոսում է այն մասին, որ լիճը բարվողք վիճակում չէ, ճահճացում է տեղի ունենում: 2012 թվականից նորից սկսեցինք իջեցնել լճի մակարդակը պարբերաբար, նորից սկսեցինք ավելի շատ բացթողումներ անել: Մենք այն ժամանակ խնդրում էին կառավարությանը դա չանել, որովհետև վտանգում ենք լիճը: ի վերջո, մենք լճի փոխարեն կունենանք ճահիճ: Դա միայն էկոլոգիական ծնդիր չէ: Ջուրը հետո չենք կարող օգտագործել նաև ոռոգման համար»,- ասել է Դանիելյանը:

Բնապահպանը նշել է, որ ժամանակին ուսումնասիրել են լիճը և զարմացել, թե ինչպես է լիճն արձագանքում ջրի մակարդակի բարձրացմանն ու իջեցմանը: Ըստ նրա՝ հենց ջրի մակարդակը բարձրացնում ես, ջրի որակը մեկ տարվա կտրվածքով դեպի լավն է գնում, երբ իջեցնում ես, անմիջապես վատանում է:

«Այն, ինչ ծրագրավորված էր,  որ պետք է մաքրման կայաններ լինեին, ափերը պետք է լուրջ նախապատրաստեինք,  չարեցինք, գետերը պետք մաքրեինք: Այն ջուրը, որ գետերը բերում են լիճ, փոխանակ օգուտ տան, մի բան էլ վնասում են: Գեոգեն նյութեր են առաջանում, բայց այդտեղ քաղաքներ ու գյուղեր կան, ջրահոսը գալիս է լիճ ու վնասում: Սրան զուգահեռ ջրի մակարդակը բարձրացնելու փոխարեն վերջին տարիներին գրեթե միշտ իջեցնում են: Լիճը չի կարողանում ինքնամաքրվել ու գնում է ճահճացման, լճերի մահը հենց ճահճացումն է, սա լճի արձագանքն էր, իհարկե, բարձր ջերմաստիճանը նաև նպաստեց այս գործընթացին»,- ընդգծեց բնապահպանը:

Կարին Դանիելյանը տեղեկացրեց, որ դրական տեղեկություններ արդեն ունի: Էկոլոգիայի ինստիտուտից գնացել են հետազոտման և արդեն իսկ քայլեր են արվում ջրիմուռների վերացման համար: Նա հույս հայտնեց, որ շուտով ավելի բարենպաստ պայմաններ կլինեն: Ինչ վերաբերում է ձկներին, բնապահպանն ասաց, որ դեռևս խնդիր չի ֆիքսվել` ձկները կարողացե՞լ են խույս տալ ու այլ տարածքներ տեղափոխվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

10:58 14.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

10:28 14.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

BACK_TO_TOP