Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ:
Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։
Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ շարունակ ինտենսիվ մարտեր են մղել անկլավի հյուսիսում գտնվող Բեյթ Հանունի տարածքում, որտեղ ոչնչացրել են արմատականներին և նրանց ռազմական ենթակառուցվածքները: Մարտեր են տեղի ունեցել նաև հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի մոտակայքում: