Նախարարի տեղակալները հանդիպել են ռուսական «ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» կազմակերպությունների ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Նախարարի տեղակալները հանդիպել են ռուսական «ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» կազմակերպությունների ներկայացուցիչներին

14:23 22.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ՌԴ 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար «ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են «ՌՈՍՏԵԽ» տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Կոչկուրովը, «ՌՈՍԱՏՈՄ»-ի կազմում ընդգրկված «RusAT» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Միխայիլ Տուրունդաևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության «ՑԻՏՈ» ընկերության՝ զարգացման գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Բուշնևը, «Սիթիմոբիլ» կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Առաքելյանը, Կիրառական նյութագիտության գիտահետազոտական ​​ինստիտուտի «Ալմազ Անթեյ» կոնցեռնի տնօրեն Լյուբով Նեֆեդովան, «Սիստեմ» գիտական կենտրոնի գործադիր տնօրեն Աշխեն Հովսեփյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության ոլորտներում ռուսական կողմի հետ ՀՀ-ն ունի համագործակցության լայն ձևաչափ:

«Համագործակցության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է կոնկրետացնել խնդիրները` ավելի թիրախային և հստակ նպատակներ սահմանելով: Վստահ եմ, որ համագործակցության ամրապնդման պատրաստակամությունն առկա է երկու կողմերում»,- նշել է նախարարի տեղակալը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը, առաջնային է դիտարկել հատկապես 3D տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված երկկողմ ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ այս առումով առաջնային նշանակություն ունի բնագիտական առարկաների հանդեպ դպրոցից ձևավորվող նախապատվությունը, որը համարվում է 3D տեխնոլոգիաների արդյունաբերության և գիտության հետագա զարգացման հիմքը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս առնչությամբ տեղեկացրել է, որ գործում է հայ-ռուսական միջպետական ծրագիր, որի շրջանակում տարեկան շուրջ 200 հայ երիտասարդներ կրթություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միջպետական ծրագրով՝ ՌԴ քաղաքացիները ևս ՀՀ բուհերում սովորելու հնարավորություն ունեն: Փոխնախարարի խոսքով, Հայաստանի պետական առաջնահերթություններով պայմանավորված, ՌԴ բուհեր գործուղվող դիմորդների համար կարող է առավելապես բնագիտական և տեխնոլոգիական տեղերի պահանջ ներկայացվել:

Ռուսական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են տեխնոլոգիական կրթության զարգացման առաջնահերթությունը` նշելով, որ իրենց մոտ ևս այս ասպարեզում կադրերի մեծ պահանջարկ կա` հաշվի առնելով, որ 3D տեխնոլոգիաների արդյունաբերությունն այժմ իր բոլոր հնարավորություններով ներդրվում է ոչ միայն կրթության և գիտության, այլև առողջապահության, տնտեսության և արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում: Նրանք նաև նշել են, որ Սոչի քաղաքի հանրակրթական դպրոցներում 3D տեխնոլոգիական կրթության փորձնական ծրագիր է իրականացվում, որը կարող է օգտակար լինել գործընկեր երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության նոր հեռանկարների բացահայտման երկկողմ նախաձեռնությունների օրակարգերի մշակման վերաբերյալ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:47 06.07.2025

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

13:25 06.07.2025

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

Միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

BACK_TO_TOP