14:30 22.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 28-ամյա բնակչի կողմից առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու, ինչպես նաև ապօրինի կերպով սառը զենք ձեռք բերելու, կրելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը, չունենալով վարորդական իրավունք, 2021թ. մարտ ամսին Երևան քաղաքի Թումանյան փողոցում վարել է փոխարինված հաշվառման համարանիշներով «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան, որի կապակցությամբ նույն ամսվա 10-ին նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Շարունակելով վարել առանց վարորդական իրավունքի՝ վերջինս վարել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան՝ առանց պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի և հաշվառման համարանիշների, որի հետևանքով 2021թ. մայիսի 9-ին` ժամը 06։00-ին, Թումանյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցվել է ՃՈ ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք, և մայիսի 24-ին երիտասարդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:
Բացի դրանից՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ ստանալով 28-ամյա երիտասարդի կողմից ապօրինի պահվող թմրամիջոցի և զենք-զինամթերքի վերաբերյալ, 2021թ. հուլիսի 29-ին` ժամը 23:00-ի սահմաններում, մոտենալով Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի դիմաց կայանված, վերջինիս կողմից վարվող «MERCEDES-BENZ GLE 63 AMG S» մակնիշի ավտոմեքենային, պահանջել են դուրս գալ, սակայն երիտասարդը, ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու նպատակով, փորձել է դիմել փախուստի: Եվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր վարած ավտոմեքենայի դիմացի և հետևի հատվածներում կայանված ավտոմեքենաների պատճառով առկա տարածությունը բավարար չի եղել ճանապարհի երթևեկելի գոտի դուրս գալու համար՝ երիտասարդն իր երթևեկության համար անհրաժեշտ տարածությունն ապահովելու նպատակով կտրուկ հետընթաց է կատարել և դիտավորությամբ հարվածել ՀՀ ոստիկանության օպեր լիազորի՝ «BMW 528 I» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ հատվածին՝ դիտավորությամբ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Նշված մեխանիկական ներգործության արդյունքում «BMW 528 I» մակնիշի ավտոմեքենան տեղաշարժվել է և երիտասարդին հաջողվել է իր ավտոմեքենայով դուրս գալ ճանապարհ, որից հետո վերջինս վարել է այնտեղ գտնվող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով նրանց առողջության համար:
Քննությամբ պարզվել է նաև, որ 28-ամյա երիտասարդը ապօրինի կերպով ձեռք է բերել սառը զենք հանդիսացող որսորդական դանակ և կրել պարանոցից կախված կաշվե պայուսակի շղթային ամրացված վիճակում, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...