00:45 22.07.2018
ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է: Այս մասին news.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
««Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կարիք չենք տեսնում, որովհետեւ բժշկական օգնություն ստանում է»,- ասաց պաշտպանը:
Հարցին՝ փորձաքննություն նշանակվե՞լ է պարզելու համար, թե արդյոք այդ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ հեղինակավոր բժշկի եզրակացություն կա, որն ավելի բարձր է, քան այդ հանձնաժողովը: Իսկ այդ հանձնաժողովի դառը փորձը մենք ունենք, երբ «Հաց բերողը», հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահացան: Դա մի հանձնաժողով է, որտեղ մարդն արժեք չէ: Պետական լիազոր մարմիններում ռեֆորմատիվ փոփոխություններ պետք է արվեն, որ այդ հարթության վրա անձը կարողանա որոշում կայացնելիս իր վրա վերցնել այդ ռիսկայինը: Փորձաքննություն նշանակելու միջնորդություն չենք ներկայացնելու, քանի որ, իմ կարծիքով, այդ հանձնաժողովի եզրակացությունը չի կարող լինել իրավաչափ և հեղինակային՝ հաշվի առնելով նախկին օրինակները, որոնք նշեցի ես»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանն առերեսվե՞լ է պաշտոնատար անձանց հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությանը։
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...