«Էությամբ կոնֆլիկտային մարդ չեմ». Գարեգին Բեկչյանը հրաժեշտի նամակ է գրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

«Էությամբ կոնֆլիկտային մարդ չեմ». Գարեգին Բեկչյանը հրաժեշտի նամակ է գրել

12:39 13.02.2018

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Հաշվի առնելով պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը՝ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Հոգևոր խորհուրդը պատրիարքական աթոռը «թափուր» էր հայտարարել: Պատրիարքական տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով արքեպիսկոպոս Բեքչյանը ժամանել էր Ստամբուլ, որտեղ 2017 թվականի մարտի 15-ին 23 կողմ և 11 դեմ ձայնով ընտրվել էր տեղապահի պաշտոնում:

 

«Ավելի քան 50 տարի արտերկրում ծառայության լինելուց հետո Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի, որ այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որպեսզի մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել»,- նամակում նշել է Բեքչյանը:

 

Արքեպիսկոպոսն իր նամակում պատմել է, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ապշեցնող իրականության հետ է առերեսվել:

«Արդեն առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ ընտրական գործընթացը հնարավոր չի լինելու առաջ տանել թափանցիկ, արդար ընտրական կանոններով: Անհրաժեշտ չեմ համարում թվարկել դրանց բոլոր օրինակները: Այդ ցավալի և վշտացնող օրինակները ոչ ցանկանում եմ հիշել, ոչ էլ հիշեցնել»:

Բեքչյանը նշել է, որ զգալիորեն նվազել են համայնքում այն հոգևորականների ու աշխարհիկ անձանց թիվը, ովքեր մեծ կամքի տեր են, շատ լավ գիտեն մեր պատմության ու համայնքի արժեքները:

«Վերջին իրադարձությունները մեկ օրվա հետևանք չեն: Ինչ ափսոս, որ այս գործընթացը, որի թիրախում կարծես հայտնվել էի ես, նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 85-րդ պատրիարքի ընտրությունները, սա երկարատև և ծրագրված արշավի արդյունք էր, որը սկսվեց տեղապահ ընտրվելուս առաջին իսկ օրվանից: Կրկին գործի դրվեցին տխրեցնող, ցավեցնող ինտրիգներ: Այս մութ արշավները շատ տգեղ չափերի հասան: Վախենում եմ, որ այս ամենն ավելի կմասնատի մեր համայնքը»:

Սրբազանը հույս է հայտնել, որ կատարվածը համայնքի համար ուսանելի կլինի:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված գրությունից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ստիպված է հեռանալ Ստամբուլից: Նա, իր ձևակերպամբ «էությամբ կոնֆլիկտային մարդ չէ»:

«Մեր կրոնը խոնարհություն և համբերատարություն քարոզելուց զատ սիրո և խաղաղության կրոն է: Իմ ներկայությունը չպետք է որևէ կերպ ավելի շատ վնաս հասցնի առանց այդ էլ մեծ վնասներ կրած հայ համայնքին… Որոշում եմ կայացրել հեռանալ երկրից՝ գալիք շրջանում նոր ծառայության անցնելու նպատակով, աղոթելով երկար ժամանակ հիվանդության մեջ գտնվող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան եղբորս, նրա թանկագին մոր՝ Մարի Մութաֆյանի և ձեր՝ իմ սիրելի հոգևոր եղբայրների համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

BACK_TO_TOP