09:59 05.08.2025
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
«Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:51 05.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...
11:40 05.08.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...
11:30 05.08.2025
Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել էԱվազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...