Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

17:30 10.01.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները։ Արդյունքում` այդ ստորաբաժանումներում ևս արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Աշտարակի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։

Տարբեր տեսակի հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Հրազդանի և Տաշիրի բաժիններում. Հրազդանում` համայնքային ոստիկանների, Տաշիրում՝ անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

«Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:01 04.06.2025

Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 14, 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6 շենք, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր․ Քոչարի փ. […] ...

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

20:54 04.06.2025

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից […] ...

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

20:46 04.06.2025

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Շանթը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ: Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես […] ...

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

20:39 04.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […] ...

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

20:35 04.06.2025

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները: Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի […] ...

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

20:27 04.06.2025

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Միավորված կոլեգիայի […] ...

BACK_TO_TOP