19:43 04.06.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։
Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել են շինաշխատանքների ֆիզիկական և ֆինանսական ցուցանիշները։ Վերջիններս նշել են, որ շինարարության ընթացքում սերտորեն համագործակցում են նախագծողի հետ, և ցանկացած հարց անմիջապես լուծում է ստանում համատեղ քննարկումների արդյունքում։
Նշվել է, որ այժմ միայն արհեստական կառուցվածքների վրա աշխատում է 100 մարդ, և նախատեսվում է առաջիկայում այդ թիվն ավելացնել ևս 100-ով։ Շինարարն ընդգծել է, որ ապահովված են այս ծավալուն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ շինանյութով։ Անդրադարձ է եղել երկրորդ թունելի հորատման նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկվել են նաև այլ հարցեր։
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...
21:52 05.06.2025
Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներՎաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...
21:48 05.06.2025
Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...
21:44 05.06.2025
Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»: ...