Պարեկները դեպքից րոպեներ անց բռնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողություն կատարած անձին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Պարեկները դեպքից րոպեներ անց բռնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողություն կատարած անձին

17:00 11.01.2022

Հունվարի լույս 9-ի գիշերը, ժամը 1.50-ի սահմաններում, «Հայփոստ» ընկերության տեսահսկման և ահազանգման կենտրոնի աշխատակիցները փոստային բաժանմունքներից մեկից ահազանգ ստացան։ Նույն պահին տեսահսկող սարքերն արձանագրեցին, որ Գարեգին Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք է մտել գլխարկով, դիմակով ու ձեռնոցով մի անձ, որն ինչ-որ գործիքով բացում է փակ դարակներն ու գողություն անում։
Նույն պահին «Հայփոստ» ընկերության անվտանգության աշխատակիցները ահազանգը փոխանցեցին ոստիկանություն։
Պարեկային ծառայության աշխատակիցները Գարեգին Նժդեհի փողոցում փախչող տղամարդուն բռնեցին, վնասազերծեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ոստիկանությունում պարզվեց տղամարդու ինքնությունը։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մասնաճյուղից հափշտակած փողը, ձեռնոց և այլն։
Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված Երևանի 38-ամյա բնակիչը ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

20:46 04.06.2025

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Շանթը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ: Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես […] ...

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

20:39 04.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […] ...

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

20:35 04.06.2025

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները: Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի […] ...

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

20:27 04.06.2025

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Միավորված կոլեգիայի […] ...

Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

20:19 04.06.2025

Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է News18-ը: Կրիկետի հազարավոր երկրպագուներ եկել էին Չիննասվամի մարզադաշտ՝ ողջունելու տեղական «Royal Challengers Bengaluru» թիմին, որը 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել է Հնդկաստանի Պրեմիեր լիգան։ Տոնակատարությունը թիմի համար կազմակերպել էր Կերալա […] ...

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:10 04.06.2025

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP