Առաջիկա 5 տարիներին Շիրակի մարզի ավտոճանապարհների սպասարկումը կշարունակեն իրականացնել 4 կապալառու կազմակերպություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Առաջիկա 5 տարիներին Շիրակի մարզի ավտոճանապարհների սպասարկումը կշարունակեն իրականացնել 4 կապալառու կազմակերպություններ

18:41 13.01.2022

Մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների սպասարկման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ, 4-ն էլ հաղթող են ճանաչվել։ Պայմանագրային պարտավորություններով ճանապարհաշինական այդ ընկերությունները առաջիկա 5 տարիներին կիրականացնեն մարզի ավտոճանապարհների ամառային և ձմեռային սպասարկումը։ Արդեն մի քանի ժամկետ է, մրցույթներում այլ հայտատուներ չեն լինում, իսկ մրցութային առաջարկներով միշտ նույն կազմակերպություններն են հաղթում։ Այս հարցում, ըստ պատվիրատուների, մի շարք գործոններ են հաշվի առնվում։

«Երևի մենք այդպիսի հզոր կազմակերպություններ մեր մարզում, որպես ճանապարհների սպասարկում իրականացնող, չունենք, և մասնակցության խնդիրը միայն դա է»,- նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների սպասարկումը շարունակելու է «Աշոցքի ավտոտրասպորտային ճանապարհներ» ընկերությունը։ 2005 թվականից հյուսիսային տարածաշրջանների սպասարկումը իրենցն է։ Տարիների փորձով ու շինտեխնիկայի հնարավորություններով հաղթող են ճանաչվել նաև Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհները սպասարկող նույն ընկերությունները։

Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություններից պահանջվում է 5 տարի ժամկետով իրենց սպասարկման ենթակայության տակ գտնվող ճանապարհահատվածները պահել բավարար երթևեկելի մակարդակի։ 2022 թվականի պետական ֆինանսավորման չափը, նախորդ տարվա համեմատ, մնացել է անփոփոխ, մրցույթում շահած 4 կազմակերպություններին մարզային տեղական նշանակության ճանապարհների սպասարկման համար տարեկան կհատկացվի 202 մլն 800 հազար դրամ։

Ըստ մրցույթի կանոնների՝ ճանապարհների ձմեռային սպասարկման գինն ավելի բարձր է հաշվարկվում։ Հաշվի առնելով տարածաշրջանին բնորոշ առանձնահատկությունները, Աշոցքի և Ամասիայի ավտոճանապարհների սպասարկման համար սահմանված է եղել գնային սանդղակի այլ գործակից։ Չորս կազմակերպությունները ձմեռային սեզոնին սպասարկում են 470 կմ երկարության ավտոճանապարհ, որից մոտ 270 կմ-ն է մարզային նշանակության։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

20:09 02.05.2025

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 02.05.2025

SHANTNEWS

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

19:58 02.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

19:54 02.05.2025

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...

BACK_TO_TOP