10:18 14.02.2018
Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) փետրվարի 13-ին ավարտել է տեխնիկական տվյալների ընթերցումները արձանագրող «սև արկղի» վերծանումը, իսկ ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Օլեգ Սմիրնովը պարզաբանում է:
Վթարի պատճառ, ամենայն հավանականությամբ, դարձել է օդաչուների սխալ պատկերացումը օդանավի արագության մասին:
«ՄԱԿ-ը պարզել է, որ բոլոր երեք ընդհանուր ճնշման ընդունիչների ջեռուցումը միացված չի եղել», – ասել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Օլեգ Սմիրնովը:
Ընդունիչը արձանագրում է օդի ճնշումը և օդի շարժման արագությունը, այլ կերպ ասած՝ թռիչքի արագությունը: Տվյալները փոխանցվում են օդաչուների սարքավորումների վահանակին: Ընդ որում, ընդունիչ (ավտոմեքենայի արագության ցուցիչը) կա և՛ հրամանատարի, և՛ երկրորդ օդաչուի մոտ: Ընդունիչների ջեռուցումը ձեռքով է միացվում, իսկ արտասահմանյան ինքնաթիռների դեպքում ջեռուցումը միանում է ավտոմատ:
Ինքնաթիռը առանց ջեռուցման համակարգը միացնելու թափ է հավաքել և պոկվել գետնից:
«Ընդունիչները ձնով են լցվում, գումարած դրան օդ բարձրանալու պահին եղանակը ամպամած է եղել: Ընդունիչները սկսել են սխալ ազդանշան տալ անձնակազմի խցիկում՝ «իջեցնելով» արագությունը: Օդաչուները ամպերի մեջ ոչինչ չեն տեսնում, նրանք կողմնորոշվում են ընդունիչներով, ուստի ավելացնում են արագությունն ու շարժիչների ռեժիմը: Արդյունքում անձնակազմը այնքան է ծանրաբեռնել շարժիչները, որ դրանք արդեն թռիչքի ընթացքում սկսել են քանդվել: 1300մ բարձրության վրա ինքնաթիռը շարժվում էր 600կմ/ժ արագությամբ: Այդպիսի բարձրության վրա, նման արագությամբ կործանիչներն են թռչում, բայց ոչ ուղևորատար ինքնաթիռները: Դա գերծանրաբեռնում է»:
Այն, որ ինքնաթիռը դեռ օդում է սկսել քանդվել, վկայում է նաև ինքնաթիռի մասնիկների մեծ ցրվածությունը գետնի վրա:
Ինքնաթիռը գետնին է հասել 800կմ/ժ արագությամբ:
«Դեռ վաղ է ստացվածի ամբողջ պատկերը գնահատել, – ասում է Սմիրնովը: – Օրինակ, դեռ հասկանալի չէ, թե ինչու՞ գետնին բախվելիս օդաչուները չեն փորձել խուսափել բախումից: ՄԱԿ-ի տվյալներով, ինքնաթիռը գետնին է բախվել 800 կմ/ժ արագությամբ և 30 աստիճան անկյան տակ: Ինչու՞ են այդես նստել, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ամպերից դուրս գալուց հետո հնարավոր եղել էր կոշտ վայրէջք կատարել`այդպիսով մարդկանց որոշակի հատվածի կյանքը փրկել: Բայց, ցավոք, մենք դեռ մանրամասները չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել օդաչուների խցիկում, ունեցե՞լ են, արդյոք, բախման անկյունը կրճատելու, հնարավորություն, թե ոչ»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...