TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+15.09 oC

վթար

Վրաստանի լեռներում ուղղաթիռ է վթարվել. բոլոր ուղևորները զոհվել են

13:57 06.06.2019

Ուղղաթիռը, որը վթարի է ենթարկվել Վրաստանի Կազբեգի շրջանում, պատկանում էր Ստեփանծմինդայում գտնվող «Ռումս» հյուրանոցին: Այս մասին հաղորդում է վրացական Առաջին ալիքը: Բոլոր 3 ուղևորները զոհվել են: Հայտնի չէ` նրանց շրջանում եղե՞լ են այլազգիներ, թե ոչ: Դեպքը տեղի է ունեցել Կուրո լեռնային բարձունքից ոչ շատ հեռու: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու շտապօգնության բրիգադները:  

̰
ՃՏՊ-ներն ավելացել են, զոհերի թիվը՝ նվազել. ՃՈ պետն ամփոփել է 2019թ.-ի առաջին եռամսյակը

16:53 30.04.2019

2019թ.-ի առաջին եռամսյակում մոտ 88 հազարով քիչ որոշում է կայացվել վարչական տույժ նշանակելու մասին, քան 2018թ.-ի նույն ժամանակահատվածում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Ամփոփելով 2019թ.-ի առաջին եռամսյակը` ՃՈ պետը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու արձանագրված պատահարները: Մասնավորապես՝ Ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից 2018թ.-ին կայացվել է վարչական […]

̰
Կանադայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ. կան զոհեր և վիրավորներ

10:43 12.01.2019

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է Վեսթբորո կայարանի ավտոբուսային կանգառի մեջ, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն: Վթարի առնչությամբ իր ցավակցություններն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: “I want to send my deepest condolences […]

̰
Չինաստանի ածխահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր

16:50 29.12.2018

Չինաստանի արևելյան հատվածում գտնվող Յունդին նահանգի ածխահանքում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանքահոր են իջել 9 հանքագործներ, որոնք այդպես էլ դուրս չեն եկել: Տարածքում անմիջապես կազմակերպվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի ընթացքում հաջողվել է փրկել 3 հանքափորի և դուրս բերել մյուսների մարմինները: Կատարվում է հետաքննություն՝ պարզելու վթարի պատճառները:

̰
Մոսկվայում փրկել են տաքսիով գետն ընկած վարորդին

12:24 22.12.2018

Մոսկվայում «Յանդեքս. Տաքսի»-ի վարորդը, բարձր արագությամբ սլանալով, կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով մեքենան բախվել է արգելապատնեշին ու ընկել Յաուզա գետը: Life-ի տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որն արգելափակվել է տաքսիում: Նրան օգնության են հասել փրկարարները: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ՝ վարորդն անսթափ վիճակում է եղել: Պարզվում են դեպքի մանրամասները:

̰
Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել. կան տուժածներ

10:54 15.12.2018

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Տեղի ունեցածի հետևանքով 28 մարդ տուժել է: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դեպքի վայր են անմիջապես շտապել ավելի քան 50 փրկարար: Բոլոր ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահները փորձում են պարզել վթարի պատճառը:

̰
Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր և վիրավորներ

10:37 01.12.2018

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի բնակելի հատվածում փոքր ինքնաթիռ է ընկել տների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: Ինքնաթիռի ընկնելուց հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

17:26 07.11.2018

Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին վթարված ՊՆ բեռնատարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չունեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գորիս» ԲԿ վիրաբույժ Նարեկ Թունյանը: Հետազոտությունների մեծ մասն արդեն ավարտված է: «Վիրավորները հիմնականում ստացել են կոտրվածքներ՝ ողերի, սրունքների, կրծքավանդակի սրունքների շրջանում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- […]

̰
Թայվանում գնացքի կողաշրջվելու տեսանյութը հայտնվել է համացանցում

15:30 22.10.2018

Վթարի հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, շուրջ 190 մարդ վիրավորվել է:

̰
ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է զոհվել

12:05 12.10.2018

ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով 13 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Լասպար և Կարաչուր բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհին: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Fiat միկրոավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի բեռնատարին: Միկրոավտոբուսոմ 21 ուղևոր է եղել: Ուղևորներից 12-ը զոհվել են տեղում, մեկը՝ ավելի ուշ: Հիվանդանոցում գտնվում է  7 ուղևոր, որից 4-ի […]

̰
Բուլղարիայում մեծ վթարի հետևանքով 3 նախարար հեռացվել է պաշտոնից

17:13 31.08.2018

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երեք նախարարների ազատել է աշխատանքից՝ 17 մարդու կյանք խլած վթարի հետևանքով: Ինչպես հաղորդում է Euractive-ը՝ օգոստոսի 31-ին՝ նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ, Բորիսովը հեռացրել է ներքին գործերի նախարար Վալենտին Ռադևին, տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկիին և տարածաշրջանային զարգացման պատասխանատու Նիկոլայ Նանկովին: Ժողովրդական բանահյուսության փառատոնին մասնակցելու նպատակով թոշակառուներին տեղափոխող ավտոբուսը վերջերս վերանորոգված ճանապարհի վրա օգոստոսի 25-ին […]

̰
Թբիլիսիի վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից 2-ը դուրս է գրվել

18:57 22.08.2018

Թբիլիսում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից Նանե Խաչատրյանն (ծնված 2011 թ.) ու Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) դուրս են գրվել համապատասխանաբար հիվանդանոցից:  Մնացյալ տուժածների առողջական վիճակը դեռ նույնն է: Այս մասին փոխանցում է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:  SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից […]

̰
Վիետնամում հարսանեկան ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան զոհեր

12:20 30.07.2018

Վիետնամում վթարի է ենթարկվել հարսանեկան ավտոշարասյունը, որում եղել են փեսացուն և հյուրերը: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ի առավոտյան Կուանգամ նահանգում, որը տեղակայված է երկրի կենտրոնական հատվածում: Տրանսպորտային միջոցը, որում գտնվում էր 14 հոգի, ուղևորվում էր հարսի քաղաք, սակայն ճանապարհին բախվել է կոնտեյներ տեղափոխող մեքենային: Համաձայն […]

̰
Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 24-ի

10:07 09.07.2018

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ վթարի պատճառը եղել է վատ եղանակը:

̰
Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

21:53 06.07.2018

Երկու մարդատար մեքենաների բախման հետևանքով Կրասնոդարի երկրամասում 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործալությունը: Գործակալության տվյալով՝ վթարի հետևանքով մեկ մարդ էլ վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ:

̰
Հնդկաստանում աշակերտներ տեղափոխող ավտոբուսը գահավիժել է կիրճը

13:06 02.07.2018

Հնդկաստանում դպրոցական ավտոբուսի ընկնելու հետևանքով Ուտտար-Պրադեշ նահանգում առնվազն 5 աշակերտ տուժել է: Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 2-ին, տեղեկացրել է Xinhua-ն: Նշվում է, որ ավտոբուսն ուղևորվում էր դեպի Մուզաֆարնագար քաղաք: Հայտնի է նաև, որ վթարի պահին ավտովբուսում եղել է 20 աշակերտ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ բոլոր տուժածներին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վթարի պատճառը ճշտվում է: […]

̰
Նոր մանրամասներ. ի՞նչ վիճակում է «Սանիթեք»-ին պատկանող ավտոմեքենայի վթարից տուժածը

15:00 06.04.2018

SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ ապրիլի 6-ին, ժամը 03:24-ին, Երևան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող SCANIA մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

̰
Վարորդը ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը

17:02 04.04.2018

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

̰
Հայտնի է Սպիտակում բեռնատարների բախումից տուժածների ինքնությունը

15:26 04.04.2018

Պարզվել է Սպիտակում տեղի ունեցած ավտովթարից տուժածների ինքնությունը:

̰
Երևանում բախվել են Mercedes-ն ու մարդատար Газель-ը. 8 վիրավոր կա

11:22 27.03.2018

Այսօր՝ մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած Газель մակնիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով 8 մարդ է տուժել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

̰
Հայտնի է Վորոնեժի ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու անունը

12:17 20.03.2018

ՌԴ Վորոնեժի երկրամասում խոշոր ավտովթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը հայտնի է դարձել: ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԻՆ-ի հետ կապի արդյուքնում պարզել է, որ զոհված ՀՀ քաղաքացին Արտակ Վրեժի Սուքիասյանն է, ծնված 1978թ.:

̰
Մեքենան գլորվել է ձորը և բռնկվել

10:54 20.03.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 20-ին, գիշերը ժամը 4-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար հրդեհի բռնկմամբ:

̰
Խոշոր վթար Թուրքիայում. կա 13 զոհ

17:44 13.03.2018

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Թուրքիայում: Ստամբուլից Տոկատ ուղևորված միջքաղաքային ավտոբուսը բախվել է գազ տեղափոխող վրացական համարանիշերով բեռնատարին, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով ավտոբուսի վարորդը չի նկատել կայանված գազ տեղափոխող բեռնատարը , և ավտոբուսը բախվել է դրան։

̰
Նյու Յորքում վթարված ինքնաթիռի բոլոր 5 ուղևորները մահացել են

09:36 12.03.2018

Իշխանությունների փոխանցմամբ՝ ուղղաթիռի ուղևորները մասնակցում էին ֆոտոնկարահանման:

̰
Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է գետը. կա առնվազն 2 զոհ

08:50 12.03.2018

Ուղղաթիռի ուղևորներից 3-ին փրկել են ջրասուզակ-փրկարարները, սակայն նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

̰
Իջևանում վթարվել է ցիտրուսային մրգերով բարձված բեռնատար

10:34 10.03.2018

Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

̰
Մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշի սյանը և  հայտնվել ձորակում

09:10 09.03.2018

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 14։10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 35 LQ 030 պետհամարանիշի ավտոմեքենան Ավշար գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշի սյանը և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

̰
Չեչնիայում ուղղաթիռ է կործանվել. կա 6 զոհ

17:25 07.03.2018

Չեչնիայում սահմանապահ ծառայությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել:

̰
Մեկ շաբաթում 911-ում գրանցվել է 267 ահազանգ

09:43 05.03.2018

ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 267 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:

̰
Փողոցում փորված փոսերը վթարի պատճառ են դարձել Գյումրիում

11:44 03.03.2018

Երեկ՝ մարտի 2-ի երեկոյան, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ 21.30-ի սահմաններում «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենան Շիրազ-Ղորղանյան փողոցների խաչմերուկում նախ հարվածել է հողաթմբին, ապա՝ բետոնե հենասյանը: Վթարի հետևանքով տուժել է մեքենայի ուղևոր Սանասար Հարությունյանը:

̰
BACK_TO_TOP