16:58 23.01.2022
Արքայազն Հարին մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել՝ Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում ոստիկանության պաշտպանության համար վճարելու համար։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Ինչպես գիտեք, Սասեքսի դուքսը, հարկատուների կողմից ֆինանսավորվող ոստիկանական պաշտպանությունը, կորցրել է՝ 2020 թվականին թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո:
Բացի դրանից, բրիտանական ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է արքայազնին պետական պաշտպանություն տրամադրել՝ նույնիսկ իր սեփական գումարների դիմաց։
Դյուկը, ով այժմ ապրում է Կալիֆորնիայում, ցանկանում է ընտանիքի հետ այցելել իր հայրենիքը, սակայն նրա մասնավոր անվտանգության ծառայությունը պատշաճ իրավասություն չունի արտասահմանում:
Արքայազն Հարիի խոսնակը պարզաբանել է, որ դատական հայց է ներկայացվել Լոնդոնի Գերագույն դատարանում անցած սեպտեմբերին՝ 2021 թվականի հուլիսի անվտանգության միջադեպից հետո, երբ լուսանկարիչները ոտնձգություններ են կատարել դքսի մեքենայի վրա:
Արքայազն Ուիլյամի որդին մտադիր է վիճարկել անվտանգության ընթացակարգերի հետ կապված որոշումները՝ հույս ունենալով, որ դրանք կարող են վերանայվել՝ հստակ և անհրաժեշտ պաշտպանություն ապահովելու համար:
Ընդգծվում է, որ արքայազնը ցանկանում է անձամբ ֆինանսավորել ոստիկանության պաշտպանությունը, «այլ ոչ թե դա պարտադրել հարկատուներին»։
«Արքայազն Հարրին անապահով լինելու վտանգը ժառանգել է ի ծնե : Նա մնում է վեցերորդը գահի հերթում, երկու անգամ ծառայել է Աֆղանստանի մարտերում, իսկ վերջին տարիներին նրա ընտանիքը ենթարկվել է լավ փաստագրված նեոնացիստական և ծայրահեղական սպառնալիքների»,- ասվում է դատական փաստաթղթերում։
2021 թվականի հունիսի 4-ին Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ԱՄՆ-ում լույս աշխարհ բերեց իր երկրորդ երեխային՝ Լիլիբեթ անունով աղջկան։ Նա դեռ ծանոթ չէ իր նախատատի՝ Էլիզաբեթ II-ին, Ուելսի արքայազնի պապիկին և թագավորական ընտանիքի այլ անդամների հետ։
Սասեքսի դուքսերը մեծացնում են նաև իրենց որդուն՝ Լուիին, ով այս մայիսին կդառնա երեք տարեկան։
18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչԱրսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...
18:39 24.06.2025
Հրդեհ Ջրվեժ թաղամասումՀունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...
17:54 24.06.2025
«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...
17:50 24.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...
17:45 24.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ըԲացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...