19:45 23.06.2025
Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 276, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 72 և 1556 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 366-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 34-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 65-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 51 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14429 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 283 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 225 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 638, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկելու 3, չամրակապված վարելու՝ 3654, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 153, վարելու ընթացքում ծխելու՝ 355, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 545, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 32, արագության գերազանցման՝ 1914 և 4171 այլ իրավախախտում։ 569 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1623-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 268-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 5 բեռնատար, 198-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 35 անձ։
22:49 23.06.2025
Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքըՔուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...
22:44 23.06.2025
Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...
22:33 23.06.2025
Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge CupՏաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...
22:21 23.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանումՊատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:13 23.06.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...