15:21 17.01.2022
Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։ Բացի դրանից՝ երկուշաբթի օրը ևս մեկ հրդեհ է բռնկվել Աբու Դաբիի արդյունաբերական տարածքներից մեկում, ասվում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքի ոստիկանական ծառայության թվիթերյան էջում։
«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Մուսաֆահի շրջանում, որը հանգեցրել է պայթյունի՝ վառելիքի պահեստավորման երեք տանկերի մոտ։ Փոքր հրդեհ է բռնկվել նաև Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող շինհրապարակում: Ոչ ոք չի տուժել»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տեղեկություններով՝ երկու միջադեպերի պատճառն էլ կարող էր դառնալ անօդաչու թռչող սարքերի անկումը։ Աբու Դաբիի ոստիկանությունը հայտնել է, որ երկու հրդեհներն արդեն մարվել են։ Էմիրությունների իշխանությունները միջադեպերի հետաքննություն են սկսել։
Աբու Դաբիի օդանավակայանում բռնկված հրդեհը չի ազդել ինքնաթիռների ժամանումների և մեկնումների ժամանակացույցի վրա, հայտնում է Al Arabiya-ն։
Մինչդեռ, ըստ Almasirah հեռուստաալիքի, Եմենի ապստամբների Անսար Ալլահ (հութիներ) շարժումը ստանձնել է Աբու Դաբիի վրա հարձակման պատասխանատվությունը։ Ապստամբների պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքերով՝ առաջիկա ժամերին իրենք մանրամասներ կհայտնեն ԱՄԷ-ում իրականացված ռազմական գործողության մասին։
Անցյալ շաբաթ Անսար Ալլահի ղեկավարության անդամ Մուհամմեդ ալ-Բահիտին նախազգուշացում էր տարածել, որ ապստամբները հրթիռային հարվածներ կհասցնեն ԱՄԷ-ին, եթե երկիրը չդադարեցնի իր ռազմական միջամտությունը Եմենի հակամարտությունում:
18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչԱրսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...
18:39 24.06.2025
Հրդեհ Ջրվեժ թաղամասումՀունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...
17:54 24.06.2025
«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...
17:50 24.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...
17:45 24.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ըԲացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...