16:18 17.01.2022
Մոսկվան իր քաղաքականությունը չի հիմնում «եթե» սկզբունքի վրա, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսության հնարավոր ձախողման մասին հարցին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դա ավելի շուտ մեր արևմտյան գործընկերների գործելաոճն է, որոնք պատճառաբանությամբ կամ առանց պատճառի գրեթե ամեն օր սպառնում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարը նաև վստահեցրել է, որ երկրի ղեկավարությունը կարողանում է հուսալիորեն պաշտպանել իր շահերը թե՛ անվտանգության, թե՛ ռուսների իրավունքների ապահովման առումով։
«Մենք մեծ հույս ունենք մեզ խոստացված կոնկրետ պատասխանների վրա․ այն փաստաթղթերի նախագծերի, որոնք Ռուսաստանը փոխանցել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամներին: Հիմքեր կան ենթադրելու, որ այս թեմայով որոշ շփումներ տեղի կունենան այս օրերին»,- ասել է Լավրովը։
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր։ Մոսկվան, մասնավորապես, իր արևմտյան գործընկերներից պահանջում է իրավական երաշխիքներ՝ հրաժարվելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ընդլայնումից դեպի արևելք, ուկրաինական դաշինքին միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ հիմնելուց։
Կողմերը խորհրդակցություններ են անցկացրել Ժնևում հունվարի 9-ին և 10-ին։ Դեռ բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ-ն անընդունելի էր համարում փաստաթղթի որոշ կետեր, իսկ Ռուսաստանը շեշտում էր, որ դա վերջնագիր չէ, բայց միակողմանի զիջումների չի գնա, հատկապես ճնշման տակ։
18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչԱրսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...
18:39 24.06.2025
Հրդեհ Ջրվեժ թաղամասումՀունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...
17:54 24.06.2025
«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...
17:50 24.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...
17:45 24.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ըԲացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...