16:25 18.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շուտով կդառնա իշխող «Նուր Օթան» (Հայրենիքի լույս) կուսակցության նախագահ։ Այս մասին երեքշաբթի օրը համաքաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը։
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ունի լիակատար իշխանություն: Նա Անվտանգության խորհրդի նախագահն է: Շուտով նա կընտրվի «Նուր Օթան» կուսակցության նախագահ: Հետևաբար, վերնախավում հակամարտություն կամ առճակատում չկա: Այս թեմայով խոսակցությունները բացարձակապես անհիմն են»,- ասել է Նազարբաևը։
«Նախագահը առաջ է քաշել բարեփոխումների նոր ծրագիր, որն ուղղված է մարդկանց բարեկեցության բարելավմանը, և այս ծրագրին պետք է աջակցել: Շնորհակալ եմ բարեփոխումների և արդիականացման իմ ուղին շարունակելու համար, որին ես հետամուտ էի պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում»,- հավելել է Ղազախստանի առաջին նախագահը։
«Նուր Օթան» կուսակցության քաղխորհրդի՝ 2021 թվականի նոյեմբերին կայացած ընդլայնված կազմով նիստի արդյունքում հայտնի դարձավ Նազարբաևի՝ կուսակցության նախագահի լիազորությունները Տոկաևին փոխանցելու որոշման մասին։ Ըստ կանոնադրության՝ նախագահի ընտրությունն ու պաշտոնանկությունը քաղաքական միավորման համագումարի իրավասության մեջ է։ Կուսակցության համագումար հրավիրելու իրավասությունը վերապահված է նրա քաղխորհրդին։ «Նուր Օթան»ը Ղազախստանի ամենամեծ կուսակցությունն է: Այն ունի ավելի քան 835,000 անդամ:
17:54 24.06.2025
«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...
17:50 24.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...
17:45 24.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ըԲացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...
17:35 24.06.2025
Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է La Repubblica-ն: «Սա իմ կարիերայի ամենահոգնեցուցիչ մրցաշրջանն է: Չգիտեմ՝ դեռ որքան եմ խաղալու: Ոչինչ չեմ բացառում, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ: Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ: Չեմ ուզում կարիերաս ավարտել ափսոսանքով, որ ուշացել եմ: «Ինտերն» իմ վերջին թիմն […] ...
17:26 24.06.2025
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...