Էրդողանն ասել է, որ իրատեսական չի համարում Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինա «ներխուժելու» հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Էրդողանն ասել է, որ իրատեսական չի համարում Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինա «ներխուժելու» հնարավորությունը

16:58 18.01.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրատեսական չի համարում Ուկրաինայի տարածք Ռուսաստանի «ներխուժման» հեռանկարը։

«Ես իրատեսական չեմ համարում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հեռանկարը, քանի որ Ուկրաինան սովորական երկիր չէ, այն ուժեղ երկիր է, բացի դրանից, որպեսզի Ռուսաստանը դա անի, պետք է վերանայի իրավիճակը ամբողջ աշխարհում և իր սեփական վիճակը»,- ​​ Թուրքիայի ղեկավարի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը հավելել է, որ շուտով բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը վերջերս այցելել էր Ուկրաինա։

«Իհարկե, մենք պետք է այդ հարցերը քննարկենք պարոն Պուտինի հետ»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Նա կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Դոնբասում և պնդել, որ Պուտինի հետ ամեն հանդիպման ժամանակ նա հայտարարում է Թուրքիայի դիրքորոշումը «Ղրիմի օկուպացիայի դեմ»։

«Մեր արտաքին գործերի նախարարը՝ Մևլութ Չավուշօղլուն, նույնպես տեղեկացնում է իր զրուցակիցներին այս մասին։ Այսպիսով, մեր քաղաքականությունն այս հարցում պարզ է»,- Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերել է NTV-ն։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ

18:45 24.06.2025

Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ

Արսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ  Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...

Հրդեհ Ջրվեժ թաղամասում

18:39 24.06.2025

Հրդեհ Ջրվեժ թաղամասում

Հունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...

SHANTNEWS

18:00 24.06.2025

SHANTNEWS

«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:54 24.06.2025

«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

17:50 24.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը

17:45 24.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...

BACK_TO_TOP