16:25 19.01.2022
Ս․թ․ նոյեմբերի 28-ին Լեհաստանի Ազգային օպերային թատրոնում (Teatr Wielki Opera Narodowa) կայացավ համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին։ Համերգին, որին ներկա էր նրա այրին՝ Էլժբետա Պենդերեցկան, կատարվեցին հատվածներ կոմպոզիտորի սիմֆոնիաներից։
Մինչ համերգի սկիզբը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը թատրոնի տնօրեն Վալդեմար Դանբրովսկուն փոխանցեցին Քշիշտոֆ Պենդերեցկուն պատկերող յուղաներկ կտավը, որը հեղինակել էր Գևորգ Արշակյանը։
Իր խոսքում դեսպանն արժևորեց մեծ երաժշտի ժառանգությունը, որը վաղուց դարձել է համամարդկային արժեք։ Նա նշեց Ք․ Պենդերեցկու հայկական արմատները և իր նախնիների հայրենիքի՝ Հայաստանի հետ ջերմ կապերը։
2018թ. Լեհ-հայկական հիմնադրամը կազմակերպել էր նկարչական մրցույթ՝ «Լեհաստան. Ինքնություն և սեր» խորագրով։ Մրցույթին մասնակցեցին մի քանի տասնյակ շնորհալի նկարիչներ, որոնց թվում էր նաև Գևորգ Արշակյանը։ Գևորգ Արշակյանն իր մրցութային աշխատանքը նվիրել էր լեհ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկուն։ 2018թ., երբ Գևորգը մրցույթի հաղթող մյուս մասնակիցների հետ հիմնադրամի հրավերով եղավ Լեհաստանում, հանգամանքների բերումով չկարողացավ հանդիպել կոմպոզիտորին։
2020թ. Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Գևորգը՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի տասնյակից ավելի այլ սաների հետ հերոսաբար զոհվեց։
Նրա հեղինակած կտավի նվիրաբերմամբ իրականացվեց Գևորգ Արշակյանի ցանկությունը։
16:00 06.07.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՀուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...