Իզուր չէ, որ սուրճ եք սիրում.Գիտնականները ապացուցում են սուրճի օգտակարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Իզուր չէ, որ սուրճ եք սիրում.Գիտնականները ապացուցում են սուրճի օգտակարությունը

10:29 23.01.2022

Մոտ 200 գիտական ​​հրապարակումների վերանայումը ցույց է տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական երեքից հինգ բաժակ, չի վնասում մարսողական համակարգը, այլ հակառակը՝ նվազեցնում է լեղապարկի քարերի, պանկրեատիտի և լյարդի որոշ հիվանդությունների վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում։
Ստամոքս-աղիքային տրակտով անցնելիս սուրճն ունենում է երեք հիմնական ազդեցություն ստամոքսի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի արտազատումների վրա, որոնք անհրաժեշտ են սննդի մարսման համար, աղիքային միկրոբիոտայի վրա և պերիստալտիկայի վրա՝ հաստ աղիքի պատերի կծկման  գործընթացի համար, որն ապահովում  է սննդի անցումը մարսողական տրակտով:
194 հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը խթանում է մարսողությունը և օգնում անցում կատարել հաստ աղիքի միջով, մեծացնում է «լավ բակտերիաների» քանակը աղիքներում, նվազեցնում է լեղապարկի քարերի առաջացման հավանականությունը, ինչպես նաև պաշտպանում է լյարդը  չարորակ ուռուցքից:
«Հակառակ որոշ ենթադրությունների, սուրճի օգտագործումը ընդհանուր առմամբ աղիքների կամ մարսողության հետ կապված խնդիրներ չի առաջացնում», – ասում է հետազոտության հեղինակ, դոկտոր Աստրիդ Նեհլիգը, Ֆրանսիայի ազգային ինստիտուտի հետազոտությունների պատվավոր տնօրենը:

«Որոշ դեպքերում սուրճն օգնում է մարսողական համակարգի ընդհանուր խնդիրներին: Նոր ապացույցները նաև ցույց են տալիս, որ սուրճի օգտագործումը ավելացնում  է աղիքների դրական բակտերիաների՝  բիֆիդոբակտերիաների մակարդակը»:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սուրճը խթանում է ստամոքսում մարսողական գաստրին հորմոնի և աղաթթվի արտադրությունը։ Այս երկու նյութերն էլ օգնում են ստամոքսում սննդի քայքայմանը:
Վերանայված տվյալները ցույց են տալիս, որ սուրճը խթանում է հաստ աղիքի շարժունակությունը 60 տոկոսով ավելի լավ, քան ջուրը և 23 տոկոսով ավելի լավ, քան առանց կոֆեինի  ըմպելիքները: Հեղինակը կարծում է, որ սուրճը վերացնում է նաև  քրոնիկ փորկապությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP