Գիտնականները ուսումնասիրել են Henize 2-10 գաճաճ գալակտիկայի «աստղաստեղծ» սև խոռոչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Գիտնականները ուսումնասիրել են Henize 2-10 գաճաճ գալակտիկայի «աստղաստեղծ» սև խոռոչը

19:57 23.01.2022

 Hubble տիեզերական աստղադիտակը ֆիքսել է սև խոռոչ Henize 2-10 գաճաճ գալակտիկայի կենտրոնում, որը չի ճնշում, այլ խթանում է աստղերի ձևավորումը նրա շուրջը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, հայտնում է NASA-ն։ Նշվում է, որ սովորաբար սև խոռոչները ներկայացվում են որպես Տիեզերքի հրեշներ, որոնք «պատառոտում են» մոտեցող աստղերին և «կլանում» դրանց նյութը։ Տիեզերական աստղադիտակի ստացած տվյալները և սպեկտրոսկոպիայի արդյունքները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր՝ Հենիզե 2-10-ում կա գազի արտահոսք սև խոռոչից դեպի պայծառ աստղեր:Henize 2-10 գաճաճ գալակտիկան գտնվում է Երկրից 30 միլիոն լուսային տարի հեռավորության վրա՝ Պիկսիդի հարավային համաստեղությունում։ Նրանում աստղերի թիվը մոտ տասը անգամ ավելի քիչ է, քան Ծիր Կաթինում, իսկ կենտրոնում հսկայական սև խոռոչ է:Տասը տարի առաջ մի փոքրիկ գալակտիկա արդեն հայտնվել էր աստղագետների ուշադրության կենտրոնում՝ անհամաչափ փոքր գալակտիկաների ներսում զանգվածային սև խոռոչների ձևավորման հնարավորության մասին քննարկումների ժամանակ: Այժմ Հաբլը հստակ պատկեր է ներկայացրել սև խոռոչի և հարևան աստղերի ձևավորման շրջանում: Գիտնականները կարծում են, որ մի քանի միլիոն տարի առաջ տաք գազի հոսքը մխրճվել է գազային խիտ ամպի մեջ և տարածվել՝ «ինչպես ջուրը խողովակից»։ «Անակնկալն այն էր, որ աստղերի ձևավորումը ճնշելու փոխարեն սև խոռոչը հրահրում է նոր աստղերի ծնունդ», – ասում է հետազոտության  հեղինակ Զաքարի Շուտտեն:

Հեղինակները նշում են, որ ավելի մեծ գալակտիկաներում սովորաբար նկատվում է հակառակ էֆեկտը՝ սև խոռոչ ընկնող նյութը պտտվում է շրջակա մագնիսական դաշտերով՝ ձևավորելով բոցավառ պլազմային շիթերով , որոնք շարժվում են լույսի արագությանը մոտ արագությամբ:

 

 

Т

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի

23:43 30.04.2025

Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի

Ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Մինչ գազի աշխատակիցները վթարն էին վերականգնում, պարեկները՝ գումարտակի հրամանատար […] ...

«Ռեալը» պատրաստվում է թոփ տրանսֆերի

23:34 30.04.2025

«Ռեալը» պատրաստվում է թոփ տրանսֆերի

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշում է կայացրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կենտրոնանալ «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի ձեռքբերման վրա։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Հենց Սալիբան է համարվում ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը առաջիկա ամռանը։ 24-ամյա խաղացողը «Արսենալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 46 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել 2 […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ

23:23 30.04.2025

ՃՏՊ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ

Ապրիլի 30-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia», «Porsche», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների […] ...

Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը

23:12 30.04.2025

Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը

Երկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

22:55 30.04.2025

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

BACK_TO_TOP