18:55 20.01.2022
Իսրայելի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև գերմանական Thyssenkrupp Marine Systems ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իսրայելի ռազմածովային նավատորմի համար 3 միլիարդ եվրո արժեքով երեք սուզանավերի մշակման և արտադրության մասին,- հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայնագիրը ստորագրվել է այսօր:
Նշվում է, որ խոսքը «Դաքար» տեսակի սուզանավերի մասին է, և դրանցից առաջինը Իսրայելին կմատակարարվի ինը տարվա ընթացքում։ Գերմանիայի կառավարությունը պայմանագրի մի մասը ֆինանսավորում է դրամաշնորհով՝ համաձայն երկրների միջև 2017 թվականին ստորագրված համաձայնագրի։ Իսրայելը նախկինում Գերմանիայից գնել էր Delfin դասի վեց սուզանավ։
Բացի դրանից, կողմերը ստորագրել են ավելի քան 850 մլն եվրո արժողության արդյունաբերական ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, հայտնում է մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը վերաբերում է իսրայելական արդյունաբերությունում ներդրումներին , այդ թվում՝ պաշտպանական ընկերություններում։
ՊՆ-ն հավելել է, որ «սա մանրամասն համաձայնագիր է՝ նախապես համաձայնեցված ներդրումային բաղադրիչով», որը «կհանգեցնի նոր շուկաների բացմանը, վերապատրաստմանը, տեխնոլոգիական զարգացմանը և աշխատանքի տեղավորման հնարավորություններին»։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը «համաձայնագրի առաջխաղացմանն աջակցելու և Իսրայելի անվտանգությանը նվիրվածության համար»։
«Վստահ եմ, որ նոր սուզանավերը կբարելավեն իսրայելական նավատորմի հնարավորությունները և կօգնեն պահպանել Իսրայելի առավելությունը տարածաշրջանի անվտանգության ոլորտում»,- հավելել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը։
11:30 26.06.2025
Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...
11:25 26.06.2025
Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններԻրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...
11:20 26.06.2025
Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...
11:15 26.06.2025
Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովըՄինսկում բացվում է IV Եվրասիական տնտեսական ֆորումը, որը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։ Միջոցառումը կանցկացվի Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի 2025 թվականի նախագահության շրջանակներում։ Ֆորումի գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Ֆորումին արդեն գրանցվել է 2,7 հազար մասնակից 33 երկրներից։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի […] ...
11:08 26.06.2025
Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ«Սանտոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ է լինելու 1 տարի: Բրազիլացու ամսական աշխատավարձը կազմելու է 700 հազար եվրո: Նա «Սանտոս» վերադարձավ 2025-ին հունվարին ու մասնակցեց 12 խաղի, դարձավ 3 գոլի հեղինակ: «Ես սրտիս ձայնը լսելով կայացրի այս որոշումը: «Սանտոսը» միայն իմ թիմը չէ, այն իմ տունն […] ...
11:02 26.06.2025
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստըԿառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...