21:00 21.01.2022
Գյումրեցի պատանիները դրոնների, այսպես կոչված, խելացի ծրագրեր են ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս դրանք կառավարել ժեստերի կամ ձեռքի շարժումների միջոցով: 14-17 տարեկան պատանիներն իրենց նորարարական գաղափարն իրագործել են արհեստական բանականության օգնությամբ։ BALATON AI կրթական կենտրոնի ուսանողներն այժմ աշխատում են իրենց նոր գաղափարներն ու ստեղծած ծրագրերը կատարելագործելու ուղղությամբ:
Անօդաչու թռչող սարքերն ու դրոնները ներկայում կիրառվում են տնտեսության տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից սկսած մինչև արդյունաբերություն, և իհարկե, ռազմական համակարգում: Թռչող սարքերը հիմնականում աշխատում են հեռակառավարմամբ, իսկ գյումրեցի նորարարները որոշեցին գտնել դրոնը կառավարելու այլ տարբերակ ու արհեստական բանականության միջոցով սկսեցին մշակել հատուկ ծրագրեր ու ալգորիթմեր:
«Հասկացանք, որ մենք ուզում ենք պրակտիկ բան տեսնենք և որոշեցինք, որ կարելի է ստեղծել դրոն, որը կկառավարվի ժեստերով, մենք կկարողանանք կապ ստեղծել դրոնի ու այն ղեկավարողի միջև։ Ընթացքում եղավ ևս մեկ միտք՝ դեմքի ճանաչման ծրագրի միտքը և այդպես էլ սկսեցինք մեր աշխատանքը»,- պատմում է նորարարական ծրագրերի համահեղինակ Մոնիկա Մելքոնյանը։
«Դրոնը պետք է ունենար, այսպես կոչված, տեր, ով պետք է կառավարեր սարքը։ Դրա համար բաժանվեցինք երկու թիմի, մի թիմը աշխատում էր դեմքի ճանաչման ծրագրի վրա, մյուս թիմը՝ ժեստերի ճանաչման ծրագրի։ Երկու թիմն էլ սկզբում տարբեր ալգորիթմեր ու տարբեր կոդեր փորձելով մի քանի ծրագրեր գրեցին․․․Սկզբում չէր ստացվում, վերջնարդյունքում՝ ամբողջ թիմով գրեցինք այն ծրագրերը, որոնց համար էլ շուրջ երկու տարի աշխատում էինք»,-նշում է պատանի ծրագրավորող Նարեկ Ֆռնջյանը։
Ծրագրերն ու կոդերը ստեղծելու համար արհեստական բանականությունից բացի, պատանիները Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի մասնագետների օգնությամբ ուսումասիրեցին նաև բարձրագույն մաթեմատիկա և համակարգչային լեզուներ: Պատանի ծրագրավորողները, համադրելով թիմի բոլոր անդամների մտավոր կարողությունները, առաջին անգամ դրոնը հնարավոր դարձավ օդում ղեկավարել ձեռքերի շարժումներով:
Առանցքի շուրջ պտտվելուց բացի, հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է դրոնը օդում կառավարել նաև ժեստերի միջոցով: Դրոնը տեղադրված տեսախցիկի միջոցով օդ է բարձրանում միայն կառավարող անձի դեմքը ճանաչելուց հետո, ապա տեղաշարժվում է մատների հատուկ մշակված շարժումների միջոցով:
Խելացի դրոնը ժեստերին հետևում է համակարգչի հետ կապի միջոցով, որտեղ նախապես մշակված ու տեղադրված են հատուկ իմպուլսներ, որոնք կետային ազդանշաններով ընկալում են ղեկավարման հրամանը, որով էլ դրոնը շարժվում է օդում:
Պատանիների ստեղծած ծրագիրը դեռ խաղային է, իրենց կուրսային աշխատանքն է: Այս տարբերակը նախատեսված է երեխաների համար թռչող սարքն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Արդեն աշխատում են ծրագրերը ավելի կատարելագործելու ուղղությամբ, առաջիկայում կներկայացնեն նոր մոդելներ ու ավելի հեռուն թռչող դրոնների տարբերակներ:
«Դրոնի հետ աշխատանքի ընթացքում մենք հասկացանք, որ միայն ծրագրավորման գիտելիքները մեզ բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար, սկսեցինք համագործակցել Գյումրիում գտնվող երկրաֆիզիկայի և ինժեեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտնականների հետ։ Փորձի փոխանակման արդյունքում կկարողանանք ստեղծել ոչ միայն դրոնի համար նախատեսված ավելի արդյունավետ ծրագրեր, այլ նաև հենց դրոնն ամբողջությամբ»,-ասել է նախագծի համահեղինակներից Արամ Սարգսյանը։
«Մեր առաջիկա ծրագրի մեջ է մտնում նաև քարտեզներ օգտագործելը՝ արբանյակային քարտեզներ, որոնց միջոցով հնարավոր կլինի մեր դրոնների հեռավորությունն արդեն ավելի երկարացնել, այսինքն՝ ինքը ոչ թե Wi-Fi-ով պիտի աշխատի, այլ սարքի մեջ տեղադրվող քարտեզների օգնությամբ»,- նշել է BALATON AI կրթական կենտրոնի հիմնադիր Սավա Սավոյանը։
Ապագա ծրագրավորողները նպատակ ունեն իրենց մտավոր պոտենցիալը ներդնել նաև ռազմական նշանակության դրոններ ու այլ սարքեր ստեղծելու գործում: Մինչ այս Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյմսբանության ինստիտուտի գիտնականների հետ համագործակցության արդյունքում կաշխատեն, օրինակ, երկրաշարժերը կանխազգող ծրագրեր ու սարքեր ստեղծելու ուղղությամբ, ժեստերով կառավարվող դրոնից բացի, առաջիկայում կունենան նաև խելացի խաղալիքների հետաքրքիր ու զարգացնող նոր մոդելներ:
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...