Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարին կանչել են բացատրական զրույցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարին կանչել են բացատրական զրույցի

21:40 22.01.2022

Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարությունն «անհասկանալի է»  գնահատել Հնդկաստանում կայացած համաժողովում ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ահիմ Շյոնբախի ելույթը և նրան բացատրական զրույցի է կանչել։ Այս մասին շաբաթ օրը իր կայքում հայտնել է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի աղբյուրները։

Հրատարակությունը գրում է, որ սպան պետք է ներկայանա Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Զորնին։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի։ Սա որոշվել է շաբաթ առավոտյան պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի նախաձեռնած հատուկ տեսակոնֆերանսի ժամանակ։ Պարբերականը նշում է, որ Շjոնբախի խոսքերը «լրջորեն զայրացրել են Գերմանիայի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին»։

Շյոնբախը ելույթ է ունեցել Պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտում։  Նա, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ Ղրիմը «երբեք չի վերադառնա» Ուկրաինային։

Ինչպես գրում է Der Spiegel-ը, ինքը՝ Շյոնբախը, արդեն ափսոսանք է հայտնել արված հայտարարությունների կապակցությամբ։ Նա ասել է, որ այս խոսքերն արտահայտում են միայն իր անձնական կարծիքը, այլ ոչ թե Գերմանիայի կառավարության դիրքորոշումը։

2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջումից հետո Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները հանրաքվե են անցկացրել Ռուսաստանի հետ վերամիավորման հարցով։ Դրան մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 80 տոկոսը։ Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին քվեարկել է Ղրիմի և Սևաստոպոլի ընտրողների համապատասխանաբար 96,7 և 95,6 տոկոսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

11:20 26.06.2025

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...

Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովը

11:15 26.06.2025

Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովը

Մինսկում բացվում է IV Եվրասիական տնտեսական ֆորումը, որը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։ Միջոցառումը կանցկացվի Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի 2025 թվականի նախագահության շրջանակներում։ Ֆորումի գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Ֆորումին արդեն գրանցվել է 2,7 հազար մասնակից 33 երկրներից։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի […] ...

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ

11:08 26.06.2025

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ

«Սանտոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ է լինելու 1 տարի: Բրազիլացու ամսական աշխատավարձը կազմելու է 700 հազար եվրո: Նա «Սանտոս» վերադարձավ 2025-ին հունվարին ու մասնակցեց 12 խաղի, դարձավ 3 գոլի հեղինակ: «Ես սրտիս ձայնը լսելով կայացրի այս որոշումը: «Սանտոսը» միայն իմ թիմը չէ, այն իմ տունն […] ...

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

11:02 26.06.2025

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

10:50 26.06.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, […] ...

«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին

10:45 26.06.2025

«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Ակումբն X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Պիոլիի հետ հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները: «Ալ Նասրը» շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին կատարած աշխատանքի համար: Պիոլին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը» և տիտղոս չէր նվաճել: ...

BACK_TO_TOP