22:19 24.01.2022
«Ես կարծում եմ` հիմնական խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանն ու Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու համար: Ես մեր կողմից կարող եմ ասել՝ միանշանակ, այո: Հույս ունեմ, որ այդպիսի հնարավորություն կա, եթե այն կա, կօգտագործվի մեր կառավարության կողմից: Ուզո՞ւմ ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում՝ այո, և մենք այդ դիրքորոշման մեջ անկեղծ ենք: Այն ժամանակ չստացվեց, հիմա պետք է փորձենք հաշվի առնել նախորդ շրջանի փորձը: Կան պարամետրեր, որ այն ժամանակ այլ են եղել, հիմա այլ են: Այն ժամանակ Թուրքիայի կողմից բանակցությունները վարում էր նախագահը, իսկ Հայաստանի կողմից՝ Հայաստանի նախագահը: Բայց այն ժամանակ Թուրքիան խորհրդարանական կառավարման երկիր էր: Ճիշտ է, Թուրքիայի նախագահն իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ էր, բայց այնուամենայնիվ, նա չէր երկրի ղեկավարը, վարչապետն էր: Հիմա երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի տված լիազորությամբ և մանդատով: Սա պարամետրերից մեկն է, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործընթացի վրա, հույս ունենանք՝ դրական»,- առցանց ասուլիսի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Թուրքիայի կողմից հետագայում առաջադրվող հնարավոր նախապայմանների մասին՝ Փաշինյանն ասել է.
« 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններում չկային նախապայմաններ, բայց հետագայում նախապայմաններ ի հայտ եկան: Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Մենք պետք է հասկանանք, թե կողմերը որքանով են շահագրգիռ: Քաղաքական բանակցությունների հենց առաջին իսկ մեկնարկային կետից պրոցեսը թափանցիկ է: Նախկինում երբեք այդպես չի եղել: Մեր քաղաքականությունը հրապարակային հայտարարությունների տիրույթում է լինելու: Բայց աշխատանքային ինֆորմացիաներն անընդհատ արտահոսքի ենթարկել ևս գործընթացին որևէ օգուտ չի տա»:
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...